Ես պատրաստ եմ վճարել 150 դրամ, եթե իմանամ, որ իմ վճարած ավել 50 դրամը գնալու է խեղճ վարորդի ընտանիքին.
Ես պատրաստ եմ վճարել 150 դրամ, եթե իմանամ, որ տրանսպորտի իրավիճակը բարելավվելու է.
Ես պատրաստ եմ վճարել 150 դրամ, եթե իմանամ, որ ինչ-որ օլիգարխ չի զխտկվելու դրանից.
Ես պատրաստ եմ վճարել 150 դրամ, եթե իմանամ, որ վարորդներին իսկապես կվճարեն 150,000 դրամ աշխատավարձ.
Ես պատրաստ եմ վճարել 150 դրամ, եթե իմանամ ողնաշարիս ու նյարդային համակարգիս վնաս չտալով, հանգիստ երթևեկելու եմ.
Ես պատրաստ եմ վճարել 150 դրամ, եթե իմանամ, որ տրանսպորտը ճիշտ ժամանակին և պարտաճանաչ կաշխատի.
Ես պատրաստ եմ վճարել 150 դրամ, եթե իմանամ, որ էս կառավարությունն ու իրենց կից տզրուկ արնախում օլիգարխիկները, հաստափոր յուղոտ գծի տերերը վերանալու են, և մարդավայել պայմաններով եմ երթևեկելու.
Ես պատրաստ եմ վճարել 150 դրամ, եթե մարշրուտկաներում ու ավտոբուսներում տոմսեր բաժանվեն, և գծի տերերը մտնեն հարկային դաշտ, միևնույն ժամանակ իրենց վարորդներին ստրուկների պես չպահեն.
Ես պատրաստ կլինեմ վճարել 150 դրամ, բայց վերևում գրվածներս հիմա ուտոպիայի ժանրից են թվում, դրա համար էլ ես չեմվճարելու150դրամ:
Աննա Արև Հովակիմյանի գրառումը
Ֆեյսբուք