▲ Դեպի վեր

Friday, 21.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Եթե մենակ ծեծած լինեին, ես այսքան աղմուկ չէի անի. Տիգրան Ուլուբաբյան

Եթե մենակ ծեծած լինեին, ես այսքան աղմուկ չէի անի. Տիգրան Ուլուբաբյան

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վանաձորում ոստիկանների խոշտանգել էին Տիգրան Ուլուբաբյանին, ապա նկատելով, որ Տիգրանի հետ տեղի ունեցածի մասին որոշակի նյութեր են հրապարակվում սոցիալական ցանցերում, Տիգրանին զանգել և սպառնացել են այդ ամենը դադարեցնել:

***

ՔԿ–ի մոտ բողոքի ակցիան ավարտվեց։ Փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ վաղը ժամը 17։30 Տիգրան Ուլուբաբյանի հարցաքննությունն է տեղի ունենալու, և կոչ արեց քաղաքացիներին վաղը նույնպես հավաքվել ՔԿ–ի դիմաց և պահանջել պատժել նրան խոշտանգած ոստիկաններին։

***

Քննչական կոմիտեի շենքի դիմաց կայացել է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Տիգրան Ուլուբաբյանի․ ակցիայի մասնակիցները պահանջում են պատժել արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին։  Տիգրանի հավաստմամբ՝ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում իր նկատմամբ բռնություն են կիրառել, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել խոստովանական ցուցմունք տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more