Եթե Նիկոլը գնար նոյեմբերի 9-ից հետո.
* կարելի էր մեղմել անգամ եռակողմ հայտարարության վնասները,
* դիրքավորվել որպես ուժեղ բանակցային կողմ,
* շարունակել ուժեղանալ, ոչ թե շարունակել հանձնել և թուլանալ,
* ռազմագերիները կվերադարձվեին,
* «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բառակապակցությունը կմնար միջազգային դիվանագիտական լեքսիկոնի մեջ,
* ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կմնար որպես կարգավորման կարևորագույն սկզբունք,
* ԵՄ պաշտոնական տեսակետը կմնար անփոփոխ ՝ ԼՂ հիմնախնդիրը լուծված չի, ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի,
* Լաչինի միջանցքի պատմությունն այս ընթացքը չէր ստանա,
* պետբյուջեի փողերը կծախսվեին ոչ թե կարմիր բերետավորներին ընդդիմությանը լավ ծեծելու համար պարգևատրելու, այլ բանակի վրա ու մեր տղերքը չէին մնա ցելոֆանից վրանների տակ,
* հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական ողջ խորությունը կվերականգնվեր, այսինքն ՝ նոր սպառազինությունների հույս կունենայինք...
Նիկոլի մնալով մենք կորցրինք դիվանագիտական առավելություն, Արցախի հարց, տարածքներ, բանակը վերակազմակերպելու, վերականգնելու հնարավորություններ, կորցրինք աշխարհի հարգանքը: