Сознание того, что чудесное было рядом с нами, приходит слишком поздно.
Երբ վերջերս Երևանում պատահական հանդիպեցի Մոսկվայում բնակվող, ՌԴ-ում մեծ ճանանչում ունեցող մի լրագրողի (ազգությամբ հայ) և բնականաբար, հարցրի իր որպիսությունը, նա պատասխանեց. «Իհարկե շատ լավ եմ ապրում, իսկ ի՞նչ է ինձ եղել, ամենաանհրաժեշտով ես իմ ընտանիքը ապահովել եմ, փառք Աստծո, ունեմ հնարավորություն նորմալ բուժվելու, նորմալ սնվում ենք, երեխաներիս ուսումը ապահովեցի, տունս չնայած «խրուշչյովկա» է, բայց վերջերս պատշաճ վերանորոգեցի, այնպես որ ամոթ չէ մարդ հրավիրել, բանկերին պարտքեր չունեմ, արձակուրդներին էլ պատրաստվում եմ մի երկու շաբաթով ընտանիքով գնալ հանգստանալու»: Երբ լսեցի այս պատասխանը, բնականաբար հիշեցի, թե ինչպես էր նա ապրում Հայաստանում մինչև ՌԴ-ը մեկնելը (որպեսզի այս հոդվածը ավելորդ տրագիզմով չսնենք, թույլ տվեք զերծ մնալ նկարագրություններից. մի խոսքով` նա ապրում էր շատ վատ սոցիալական պայմաններում):
Պարադոքս է, բայց փաստ` մեր երկիրը, ըստ միջազգային մակարդակի որոշ պոլիտոլոգների, ունի բոլոր նախադրյալները, որպեսզի Հայաստանում մոտ 3 մլն մարդ ապրի սոցիալական չափանիշներով վերցրած համեմատական նորմալ կյանքով: Ժամանակն է եկել, որպեսզի մենք հիշենք, թե ինչ է նշանակում նորմալ ապրել: Այս բառակապակցությունը հարյուր հազարավոր հայերի մոտ վաղուց կորցրել է իր նշանակությունը` ոմանք կարծում են, որ նորմալ ապրելաձևը զուտ չծխելն է, չխմելը և այլն, ոմանք էլ այլ պատկերացում ունեն… Անձամբ ես հակված եմ այն մտքին, որ նորմալ ապրելը հենց այն ապրելաձևն է, որով այժմ ապրում է իմ վաղեմի ծանոթը Մոսկվայում: Եվ եթե ուշադրություն դարձրիք, այս ապրելաձևում ոչ մի ավելորդ շքեղության էլեմենտներ չկան, ուղղակի մինիմալ նորմալ պահանջներ կյանքի հանդեպ...
Վերադառնանք Հայաստան և ինքներս մեզ հարց տանք՝ հնարավո՞ր է արդյոք, որ գա այնպիսի օր, որ մենք էլ (մոտ 3 մլն քաղաքացիներս) կարողանանք ապրել նման կյանքով: Ըստ իս՝ պատասխանը միանշանակ է` հնարավոր է` ուղղակի պետք է, որպեսզի մեր մոտ իշխանությունները գնան մի քանի կտրուկ քայլերի`
• Արմատապես վերացնեն մենաշնորհ գաղափարը:
• Արմատապես վերացնեն կոռուպցիան:
• Քրեական գործեր հարուցեն, ինչպես պետական որոշ այրերի նկատմամբ, այնպես էլ նաև որոշ օլիգարխների նկատմամբ, որոնք առանց խղճի խայթի մինչ այսօր թալանում են երկիրը:
• Վերանայվի Հայաստանի ամբողջ վերահսկողական համակարգը, քանզի ունենալով մոտ 20 հազար վերահսկող չինովնիկներ` մեզ մոտ, այնումենայնիվ, վերացված չէ «ատկատ» երևույթը:
• Եվ աննախադեպ ծրագրերով զարգացնել Հայաստանի գիտության ոլորտը, որը իր հերթին կբերի նոր մրցունակ արտադրատեսակների ի հայտ գալուն (ինովացիաների վրա հիմնված, .....այսինքն՝ կորեական, ճապոնական, չինական տնտեսության զարգացման մոդելը կիրառելով...):
Գրառումը` Կարեն Թումանյանի բլոգից
Աղբյուրը` replik.am-ի