Միակ բանը, որում մեր իշխանություններն ու քաղաքական վերնախավը իրոք մեծ, ես անգամ կասեի անզուգական բարձրունքների է հասել, դա ամեն լավը պղծելու ու ոտոտակ տալու ունակությունն է:
Դրա վերջին արտացոլումը հենց ԵԿՄ հանրագումարներ, որի առանցքային միտքը կայանում էր նրանում, որ այսօր այլևս այդ վերջին տաբուն էլ չկա ու կարելի է ոտատակ տալ իսկական կռվողներին, առհամարհել, վիարվորել, սովամահ անել, իսկ վերջին տականքին էլ կարելի է դարձնել պատերազմի մասնակից ու վարչության անդամ:
Ասա տուններդ շինվի, այ անաստվածներ, 20 տարի է ազատամարտիկներին գրոշեր եք տալիս, էդ մի կերպ մարսեր ժողովուրդը, որովհետև դրան սովոր է, բայց հանուն ի՞նչ վեհ նպատակների եք Լիսկային ու Լֆիկին Երկրապահում պահում հերիք չէ, մի բան էլ վարչություն մտցնում: Էդ դրա վրա էլ ախր կանգ չեք առնում, բոլոր կիսագրագետ բաշիբոզուկները, ինչպիսիք են նույն Մանվելը, կամ էն խոզակերպ Շմայսը, միաբերան սկսում են դուրս տալ, թե ինչ քաջարի մարտիկ է եղել կրետինիզմի զոհ հանդիսացող Լֆիկը ու ինչ փառահեղ օպերացիաներ է իրականացրել կնոջ փեշի տակ պախկվող Լիսկան:
Ամեն ինչն են այ սենց պղծում ու անդում են դա այնքան հիմնովին, որ մարդ ակամայից սկսում է զզվել այս պետությունից: