Այսօր երեկոյան հավատացյլաներիս համար սկսվում է մեծ ճամփորդություն: 48-օրյա այս ճամփորդությունը Մեծ պահքն է՝ Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարություն (Զատիկի) տոնի նախօրե: Երեկոյան ժամերգությունից հետո շատ հավատացյալներ մեր Տիրոջ օրինակով, մեր հայրերի օրինակով ու պատգամով կսկսեն իրենք պահեցողություն-ճամփորդությունը առ Տեր: Պահքի յուրաքանչյուր շաբաթը բացող կիրակիները հայտնի են իրենց անուն-ուղերձով. ԲՈւՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ, ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ, ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ, ԱՆԻՐԱՎ ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ, (Մեծ պահքի 24-րդ օրը, կոչվում է ՄԻՋԻՆՔ: Այն հիշեցնում է, որ պահքը հասել է իր կեսին: Միջինքին չկան եկեղեցական հատուկ արարողություններ: Ժողովրդական սովորույթներից է միջինքի կարկանդակը, որի մեջ դնում են դրամ: Ում բաժնում այն ընկնի, նա էլ այդ տարի կլինի հաջողակ և հարուստ: Կարկանդակի մեջ դնում են նաև փոքրիկ թղթիկների վրա գրված սաղմոսներ:), ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ, ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻ, Մեծ պահքի վերջին` յոթներորդ կիրակին կոչվում է Ծաղկազարդի կիրակի: Այն հիշատակությունն է Հիսուսի` իբրև Մեսիա, Երուսաղեմ հանդիսավոր մուտքի:
Մեծ Պահքի օրերին Եկեղեցին ծածկում է խորանը վարագույրով և արգելում Ավետարանի համբուրումը, որովհետև մենք մի ամբողջ տարի մեղքեր գործեցինք՝ ապրելով սխալական կյանքով ու տկար մարմնով, ինչպես Ադամին մեղքից հետո Տերը զրկեց Դրախտից ու Կենաց ծառից: Աստված Ադամին հրամայեց ուտել բոլոր ծառերից և միայն մի ծառից չուտել, իսկ մեզ համար օրինադրվեց ուտել միայն Բարեկենդանի ու Զատկի օրերին և նրանց միջև եղած օրերին պահք պահել:
Այս ճամփորդության համար մեր կերակուրը պիտի լինի նախ և առաջ հոգու համար՝ հոգևոր սնունդ՝ աղոթք, գոհաբանություն...: Պահքի ընթացքում հրաժարվումեն ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Իսկ մարմինը պիտի պահենք ժուժկալորեն՝ հրաժարվելով կենդանական ուտեստներից, որոնք պարարտեցնում են մարմինը:
Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվել է պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:
Այս օրերին գոնե կարելվույն չափով մոտենանք Տիրոջը ու քայլենք դեպի նա՝ աղոթքով ու գոհաբանությամբ, հիշենք, որ ամեն բացվող օրվա համար նրանք ենք պարտական: