▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերոս չգնահատող մեր ուրացումը

Մի միտք ինձ շարունակ տանջում է ու հանգիստ չի տալիս:
Մեր 15 Ազգային հերոսներից 4-ը դարձել են դավադիր կրակոցների զոհեր:
Փաստորեն, անհանդուրժողականությունը, դավաճանությունը, ուրացումը մեր ազգային բնավորության մեջ ուրույն տեղ ունեն:
Գեղազնիկ Միքայելյանը (Չաուշ) ու Վիտյա Այվազյանը 88-ի շարժման վառ անհատականություններից էին: Նրանցից առաջինի անունը սերտորեն կապված է առաջին ինքնապաշտպանական ջոկատների ստեղծման, երկրորդինը՝ շարժման քաղաքական ուղեգծի, քաղաքական ղեկավարության հետ:
Գեղազնիկը կարող էր լավ հրամանատար լինել, լեգենդ, Վիտյան արդեն հասցրել էր ակտիվ պատգամավոր լինել: Նրանք երկուսն էլ կարող էին էական դերակատարություն ունենալ Երրորդ Հանրապետության կյանքում: Բայց ընկան այդ նույն Հանրապետության կայացման պայքարում՝ Երեւանի կենտրոնում, հայի դավադիր կրակոցից...
Երկու հեռանկարային եւ հայրենասր մարդիկ իրենց արյան գնով նպաստեցին Հանրապետության կայացմանը, կանխեցին եղբայրասպան քաղաքացիական պատերազմի հրահրումը:
Ավելի դաժան էր Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը:
Կարեն Դեմիրճյանն Արժանապատիվ Հայաստանի խորհրդանիշն էր, ուրեմն՝ Հոկտեմբերի 27-ը կրակոց էր Արժանապատիվ Հայաստանի վրա:
Վազգեն Սարգսյանը Պաշտպանված Հայաստանի խորհրդանիշն էր, ուրեմն՝ Հոկտեմբերի 27-ը կրակոց էր Պաշտպանված Հայաստանի վրա:
Հոկտեմբերի 27-ը Երրորդ հանրապետության վերջին օրն է:
Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի շիրիմները Արժանապատիվ եւ Պաշտպանված Հայաստանի խորհրդանիշներն են...

 

Սուրեն Սուրենյանց

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more