▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է ամուսնալուծվել «Բանակումի» Վարոսը

Aysor.am-ը զրուցել է դերասան Վահագն Խաչատրյանի հետ,ով առավել մեծ ճանաչում և սեր ձեռք բերեց «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում» սերիալից: Նրան այսօր շատերը հիշում են որպես Վարոս: 

-Վահագ, երկարատև էկրանային լռությունից հետո, կարծեք, թե նորից էկրանային զբաղվածություն ունեք, այո՞: Այլ նախագծերում և՞ս ընդգրկված եք:

-Այո, զբաղված եմ «Ուրիշի հոգին» սերիալում և դեռ այլ պլաններ չունեմ:

-Իսկ թատրո՞ն:

-Ոչ, առհասարակ չեմ ուզում թատրոնում աշխատել:

-Ինչո՞ւ: Թատրոնի աշխատավա՞րձն է պատճառը:

-Դերասան դառնալուց առաջ այդ մասին մտածում ես, հասկանում ես, որ թատրոնով մեծ գումարներ չես վաստակելու… Բայց այսօր չկա այն գաղափարը, որի համար արժի գնալ թատրոն: Չեն բեմադրվում ներկայացումներ, որտեղ մեր արդի խնդիրներն են արծարծվում: Նաև, այս պահին չկա այնպիսի թիմ, որի հետ կցանկանայի աշխատել:

-Նախկինում աշխատե՞լ եք թատրոնում:

-Իհարկե. 2004 թվականին ընդունվել եմ թատերական ինստիտուտ, 2005 թվականին բրիտանական խորհուրդը կազմակերպեց ինտերակտիվ թատրոնի երկշաբաթյա դասընթացներ: Ես և կուրսեցիներիցս մի քանիսը մասնակցել ենք, ընդգրկվել ներկայացումներում… Դա ինտերակտիվ թատրոնի տեսակ է և մինչև հիմա գործում է, այստեղ հավերժական՝ սիրո, դավաճանության թեմաներ չկան, այլ սոցիալական հարցեր են քննարկվում: Հանդիսատեսը ներկայացման ժամանակ փոխարինում է ճնշող կերպարներին: Այդ ներկայացումները միշտ «վատ» ավարտ են ունենում, որպեսզի հանդիսատեսը կարողանա բեմ բարձրանալ և սեփական լուծումը տալ: Ի վերջո, ներկայացման վերջաբանը հանդիսատեսն է որոշում: Նաև Կամերային երաժշտական թատրոնում, Մնջախաղի թատրոնում, Արա Երնջակյանի մոտ՝ Կամերային թատրոնում եմ խաղացել…

 

-Սակայն հանդիսատեսը Ձեզ առավել շատ ճանաչեց ու սիրեց «Բանակում» հեռուստասերիալից՝ Վարոսի կերպարով:

-Այո, սերիալը մասսայական ճանաչում է բերում, այն էլ մեր փոքր Հայաստանում: Հեռուստատեսությունը նման ֆունկցիա ունի: Բայց թատրոնում այդպես չէ, կարող է շատ տաղանդավոր դերասան լինես, անընդհատ զբաղվածություն ունենաս թատրոնում, բայց քեզ չճանաչեն: Շատերին սկզբունքը թույլ չի տալիս մտնել սերիալ, շատերն էլ ուղղակի չեն ցանկանում էկրաններին երևալ

-Էկրանային դադարի ընթացքում ինչո՞վ էիք զբաղվում:

-Նախ, սկզբում ծառայության մեջ եմ եղել: Եվ հետ, ես իմ առջև ժամանակին խնդիր էի դրել՝ արվեստով, դերասանի գործունեությամբ զբաղվել մինչև 25 տարեկան, այնուհետև, եթե զգամ, որ այդ ոլորտում պարապուրդի եմ մատնվում, ապա իմ կյանքը պետք է փորձեմ այլ կերպ շարունակելՀայաստանում դա տղամարդու գործ չէ: Ես չեմ կարող դառնալ «ալկոհոլիկ» կամ նստել «գրիմանոցում» ու բամբասել

-Եվ ի՞նչ ճանապարհ ընտրեցիք:

-Ծաղկի բիզնես ձեռնարկեցի: Թումանյան-Աբովյան խաչմերուկում ծաղկի սրահ վարձակալեցի, բայց աշխատող չէի պահում, ինքս էլ աշխատում էի: Միայն դիզայնը ինքս չէի անում: Սակայն ներկա պահին ինչ-ինչ պատճառներով այդ բիզնեսը չկաԱյժմ այլ գերծերով եմ զբաղվում: Թեև, սա բիզնես չի, բայց ինձ թվում է՝ մոտ ապագայում նոր բան կձեռնարկեմ:

-Ճանաչումն օգնո՞ւմ էր բիզնեսում:

-Գիտեք, ես գործը սկսելիս դրա վրա չեմ հիմնվել, բացարձակ չեմ մտածել, որ ինձ պետք է ճանաչեն ու դրա համար ինձանից ծաղիկ գնեն: Ասեմ ավելին, երբեմն դա ինձ խանգարել է, մարդիկ մոտենալուց հետո մտածել են՝ «թաքնված տեսախցիկ» է, նկարահանում է ու չեն առել ծաղիկ: Ես էլ չեմ սկսել «կյանքս պատմել»՝ բացատրելով, որ սա նկարահանում չիՉգիտեմ, միգուցե ինչ-ինչ բաներում օգնել է. օրինակ, երբ մտնում ես ծաղկի շուկա, ապա դիմացինդ քեզ որպես անծանոթ չի մոտենում, իրեն ինչ-որ չափով ծանոթ ես ու վերաբերմունքն էլ որոշակի փոխվում է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

-Վահագ, երկարատև էկրանային լռությունից հետո, կարծեք, թե նորից էկրանային զբաղվածություն ունեք, այո՞: Այլ նախագծերում և՞ս ընդգրկված եք:

-Այո, զբաղված եմ «Ուրիշի հոգին» սերիալում և դեռ այլ պլաններ չունեմ:

-Իսկ թատրո՞ն:

-Ոչ, առհասարակ չեմ ուզում թատրոնում աշխատել:

-Ինչո՞ւ: Թատրոնի աշխատավա՞րձն է պատճառը:

-Դերասան դառնալուց առաջ այդ մասին մտածում ես, հասկանում ես, որ թատրոնով մեծ գումարներ չես վաստակելուԲայց այսօր չկա այն գաղափարը, որի համար արժի գնալ թատրոն: Չեն բեմադրվում ներկայացումներ, որտեղ մեր արդի խնդիրներն են արծարծվում: Նաև, այս պահին չկա այնպիսի թիմ, որի հետ կցանկանայի աշխատել:

-Նախկինում աշխատե՞լ եք թատրոնում:

-Իհարկե. 2004 թվականին ընդունվել եմ թատերական ինստիտուտ, 2005 թվականին բրիտանական խորհուրդը կազմակերպեց ինտերակտիվ թատրոնի երկշաբաթյա դասընթացներ: Ես և կուրսեցիներիցս մի քանիսը մասնակցել ենք, ընդգրկվել ներկայացումներումԴա ինտերակտիվ թատրոնի տեսակ է և մինչև հիմա գործում է, այստեղ հավերժական՝ սիրո, դավաճանության թեմաներ չկան, այլ սոցիալական հարցեր են քննարկվում: Հանդիսատեսը ներկայացման ժամանակ փոխարինում է ճնշող կերպարներին: Այդ ներկայացումները միշտ «վատ» ավարտ են ունենում, որպեսզի հանդիսատեսը կարողանա բեմ բարձրանալ և սեփական լուծումը տալ: Ի վերջո, ներկայացման վերջաբանը հանդիսատեսն է որոշում: Նաև Կամերային երաժշտական թատրոնում, Մնջախաղի թատրոնում, Արա Երնջակյանի մոտ՝ Կամերային թատրոնում եմ խաղացել

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more