Ասում է` երկու «ղարաբաղցի» ընկերներ (ի դեպ. Վազգենն էլ իր եղբայրն էր, չէ՞) չպետք է պայքարեն միմյանց դեմ: Իսկ թե մինչև հիմա ինչ էր անում Քոչարյանը, երբ մենք ստույգ գիտենք, որ Սերժ Սարգսյանի և իր միջև պայքարն առաջին հերթին այն պատճառով էր, որ ինքը այդպես էլ «չճանաչեց» երրորդ նախագահին, որպես նախագահ, և նույնիսկ տանը նստած ժամանակ ինքն իրեն նախագահ էր զգում` բոլորի, այդ թվում և երրորդ նախագահի հանդեպ, կիմանա լոկ ինքը:
Բայց սա էլ չէ էականը. նա դրանով ասում է հետևյալը` հետո նորից ինձ` ղարաբաղցուս, պիտի տաս իշխանությունը: 2018-ին (չնայած, հարցազրույցի երկրորդ մասում դեմ չէ վարչապետ լինելուն էլ, ոնց երևում է):
Ասում է` Սերժ Սարգսյանի «վերընտրվելու ցանկությունը հասկանալի է». ենթատեքստից դուրս է ծորում ռուսական տարբերակը, որ Մեդվեդևը չցանկացավ «վերընտրվելու ցանկություն դրսևորել»` ժամանակին իրեն նախագահ «առաջարկած գործող նախագահի» և «տրոնը» հանձնեց Պուտինին:
Կարմեն Դավթյան. Քոչարյանն ասում է` հետո նորից ինձ` ղարաբաղցուս, պիտի տաս իշխանությունը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


