▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կին վարորդը սպասարկում է Կոմիտաս-Բաղրամյան երթուղին

Հենց նոր դուրս էի եկել ընդմիջման մեկ էլ տեսնեմ մի մոխրագույն Վոլցվագեն եկավ կանգնեց մետրո Բարեկամության կանգառում Բաղրամյանի վրա ու առաջարկում էր ուղևոր տանել դեպի Կոմիտաս, վարորդն էլ կին էր:

Քեֆս այնպես բերեց!!!!

Երբ դա անում են շոու բիզնեսի աստեղրը կամ ճանաչված մարդիկ ես դրան մի քիչ վերապահումով եմ մոտենում, մտածում եմ իրանց անձնական ՓիԱռ-ի համար են անում, բայց երբ այդ ակցիային միանում են սովորական մարդիկ, որոնք ՓիԱռ-ի նպատակ չունեն հավեսս մի այլ կարգի բերում ա:

2008թ. փետրվարից այս կողմ ես Հայաստանում նման համերաշխության դրսևորում չէի նկատել:

Մտածում ես էտ մարդը կարար հանգիստ իրա ավտոն քշեր, իր վրա այդ թանկացումը այդքան էլ զգալի չէ, բայց մարդը կանգնում ա ու պատրաստկամորեն հրավիրում մարդկանց որ տեղափոխի:

Սա ևս մի անգամ ապացուցում ա որ սա ոչ այնքան այդ 50 դրամի խնդիրն ա այլ սկզբունքի ու բարոյականության խնդիր ա:

Ես, որ արդեն հույսս կորցրել էի, որ երկիրը էլ երկիր կդառնա նման դրսևորումներից այնպես եմ ոգևորվել, որ արդեն 4 օր ա դադարել եմ արտագաղթի մասին մտածել:
Սակայն իմ համար իսկական պարտություն եթե չասեմ ողբերգություն, կլինի եթե ժողովուրդը ուղևվարձի նախկին գինը վերադարձնելուց հետո բավարարվի այդ փոքրիկ հաղթանակով ու ամեն ինչ վերադառնա ի շրջանս յուր:

Եթե անգամ ուղեվարձը վերականգնվի և նորից դառնա 100 դրամ, մենք իրավունք չունենք դրանով բավարարվել և դրա վրա կանգ առնել, մենք պետք է շարունակենք մինչև վերջ, քայլ առ քայլ առանց հապաղելու կամ նահանջելու:

 

Կարեն Թովմասյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more