Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք միանգամայն նոր քաղաքական մշակույթի հիմք կարող էին դնել, որովհետև, համենայն դեպս՝ նախընտրական տրամադրություններն անտագոնիստական մթնոլորտ չէին կանխորոշում։
Ցավոք, վերջին մեկ տարվա իրադարձություններն ապացուցեցին, որ մեզանում որակապես նոր քաղաքական հարաբերություններ չձևավորվեցին։
Ընտրություններից հետո կար իրական հնարավորություն, որ երկխոսության հարթակ կձևավորվի իշխանության ու ընդդիմության միջև։ Սակայն դրան խանգարեցին իշխանության ավելորդ ինքնավստահությունն ու Րաֆֆի Հովհաննիսյանի անհասկանալի, ոչ ադեկվատ պահվածքը։
Իշխանության նոր որակ չստեղծվեց, համակարգը մնաց նույնքան ոչ ռացիոնալ, խոցելի՝ անընդունակ չեզոքացնելու ներքին ու արտաքին մարտահրավերները։ Այս ամենի տրամաբանական վերջակետը դարձավ Սերժ Սարգսյանի սեպտեմբերերեքյան հայտարարությունը։
Րաֆֆի Հովհանիսյանը տարբերվող դիրքորոշում ուներ արտաքին քաղաքական հարցերում, սակայն բացառիկ «տաղանդ» ունեցավ փոշիացնելու այն ռեսուրսը, կապիտալն, որը ձեռք էր բերել վերջին ընտրություններում։ Հիմա «Ժառանգության» առաջնորդին լսելու ցանկություն ունի մի քանի տասնյակ մարդ։
Թերևս, մեկամյա վաղեմության իրադարձությունների միակ դրական բանն այն էր, որ դրանց չհաջորդեցին կրակոցներն ու մարդկանց գնդակահարությունները…
Կորսված հնարավորություններ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet