▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կողմ եմ սահմանազատմանը, քանի որ ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու»․ Սասուն Միքայելյան

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանազատման կանոնակարգի վավերացման օրենքին․ «Կողմ եմ սահմանազատմանը, որովհետև մենք ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու։ 20 տարի Ադրբեջանը ժամանակակից զենք-զինամթերք էր առնում, իսկ մեր նախորդ իշխանությունները ալան-թալանով էին զբաղված»,- ասել է նա։

Դիտեք նաև՝

***

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցն է․ քաղաքացիներն այցելում են «Եռաբլուր» պանթեոն։ Ազատամարտիկ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Հոկտեմբերի 27-ը» մեծագույն ողբերգություն էր մեր նորագության պատմության մեջ, աղետ՝ ժողովրդի և պետության համար։ «Ցավոք, հետագայում տարբեր մախինացիներով ոճրագործությունը լիարժեք չբացահայտվեց։ Համոզված եմ, որ այն նախօրոք կազմակերպված ու պլանավորված հանցագործություն էր․ զենքերը նախօրոք էին տարվել ԱԺ, իսկ զենքերը ԱԺ կարող էին տանել այն մարդիկ, ովքեր իրավունք ունեին մեքենայով մտնել ներս»,- նշեց Բազեյանը։

***

«25-ամյակը նշում ենք առանց բացահայտման, որը վատ է, բացահայտման հեռանկարի մասին գոնե խոսակցություններ, հաղորդումներ պետք է լինեն»,- «Եռաբլուր»-ում, լրագրողների հետ զրույցում, ասել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Հարցին՝ մտավախություն ունե՞ք, որ հնարավոր է կրկնվի նոր «Հոկտեմբերի 27», ասել է՝ իհարկե և հավելել, որ վերջերս ԱԱԾ-ն խումբ բացահայտեց։

Այսօր Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցն է։

***

«Արդյո՞ք բացահայտված է Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»,- «Եռաբլուր»-ում դիմելով ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանին՝ հարցրին լրագրողները։ «Բացահայտված են կատարողները, իսկ կազմակերպիչները՝ դեռ ոչ, որի համար նորից սկսվում է գործընթաց։ Տեղյակ եմ, որ գործընթացն արդեն սկսվել է։ Հուսով ենք՝ կբացահայտվեն»,- ասաց նա։ «Վերջերս հանդիպում ունեցա քննչական մարմինների հետ, իրենք կատարում են աշխատանքներ, մի քանի հարց էլ ինձ են ուղղել, պատասխանել եմ։ Հուսով ենք՝ կբացահայտվի»,- հավելեց պատգամավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more