▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև ե՞րբ պետք է մարդուն հանեն մարդու դեմ, բոլուկով դիտեն ու հրճվեն

Ո՞ւր են հայի աչքերը, այն մաքուր, զուլալ, պայծառ, ամեն ինչ ասող հայի աչքերը: Ո՞վ վերացրեց նրանց փայլը: Ինչո՞ւ է  հայի  հայացքն այսքան սառը, անտարբեր, ո՞ւր է այն ոսկորը, որին հասնում  է դանակն ու հայն ուշքի է գալիս, ո՞ւր է:

Ո՞վ գողացավ նրանից այս ամենը, ոտնատակ տվեց նրա արժանապատվությունը: Ինչո՞ւ է ազգս այսօր արցունքոտ աչքերով, ինչո՞ւ է կքած ցավից ու տանջանքից:

Մի՞թե այս ամենի պատաճառն ու մեղավորը իր ծնած, սնած որդիներն են, ովքեր որդեգրել են «Եթե ժամանակին ուտում էիք կաղամբ, գազար, մակարոն, մեկ-մեկ միս, այսօր կուտեք կորեկ ու գարի»  սկզբունքն ու  դարձրել օրենք:

Տեսնես այդ օրենքն ընդունելուց, կրկին եսասիրության տեսանկյունից, գոնե մտածե՞լ են, թե, եթե հայրենակիցները լինեն այսքան հիվանդ, այսքան աղքատ, իրենք ու արտասահմանյան բուհերում սովորող և սովորել պատրաստվող «գիտնական» երեխաներն ում հաշվին են ապրելու, եթե հաշվի առնենք այն, որ ամսեամիս երկրից հեռացողների թիվը շատանալու է: Էլ չենք խոսում դարավոր թշնամի ամեն վայրկյան պատերազմելու մասին. Ո՞վ է պաշտպանելու հայրենիքը, հողը, մինչ նրանք իրենց ճտերի հետ թաքնված կլինեն բներում, ո՞վ:

Մինչև ե՞րբ պետք է մարդուն հանեն մարդու դեմ, բոլուկով(խոզերի խումբ) դիտեն ու հրճվեն, մինչև ե՞րբ…

 

Մեղու

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more