▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր քաղաքականությանն եք ուզում աջակցենք. չենք ուզում միանալ այս խնջույքին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նախքան ելույթը խոսքը ուղղեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ հորդորելով երբևէ իր ելույթները չմեկնաբանել՝ բացառապես այն դեպքերի, երբ խախտվում է կանոնակարգը:

Անդրադառնալով կառավարության ծրագրին՝ պատգամավորն ասաց.

«Մեզ ներկայացվեց մեղադրանք, որ մենք  համագործակցության առաջարկ չենք ընդունել: Պատասխանը հետևյալն է.  մենք քաղաքական թիմ ենք, և մեր թիմը հայտարարում է, որ դուք ի վիճակի չեք լուծելու Հայաստանի առջև ծառացած խնդիրները: Չենք վստահում այն Կառավարությանը, որը նշանակվել է ոչ օրինակարգ իշխանության կողմից: Մենք ամենևին չենք ցանկանում մասնակից լինել, համագործակցել ոչ լեգիտիմ ընտրություններ անցկացնող քաղաքական ուժի, նրա շտաբի պետի հետ: Մարտի 1-ը դեռևս կա, մարտի 1-ի չպատժվածները  դեռևս կան, դեռևս կան քաղաքական բանտարկյալները, ովքեր քաղաքական հետապնդումների են ենթարկվել: Հայստանը լքում են մարտի 1-ի զոհերի ծնողները, քաղբանտարկյալները: Հայաստանը դատարկվում է՝ արդարադատությունից երբևէ հույս չունենալով: Եվ ձեր փորձերը՝ մեզ մասնակից  դաարձնել այս ամենին, բնակնաբար չի կարող հաջողության հասնել՝  շատ պարզ պատճառով: Դուք Կառավարություն ձևավորում եք բիզնես ծրագիր իրականացնելու համար»:

Արամ Մանուկյանի խոսքովբ՝ ՀԱԿ-ն այլ մոտիվացիա ունի:

« Մենք բիզնես ծրագիր իրականացնելու, հարստանալուն, սեփական բարեկցեությունը բարելավելուն  միտված օրենքներ Խորհրդարան բերելու գործունեություն վարելու կողմնակից չենք, այլ դրա դեմ պայքարողը: Մոտիվացիաների տաբերություն կա: Մեր մոտեցումները տարբեր են»,-նշեց պատգամավորը, ապա հավելեց.

«Դուք մեզ մեղադրում եք՝ ինչքան վատ, այնքան լավ:   Բացարձակ  անհիմն մեղադրանք է, որովհետև այդպիսի մեղադրանքով հանդես գալ չեն կարող այն մարդիկ, ովքեր ամբողջությամբ իշխանությունն օգտագործել են՝ սեփական բարեկեցության համար:  Ձեր ձախողումներն ամենևին մեր պատճառով չեն: Ձեր արտաքին քաղաքականության ձախողումները բերել են Հայաստանի  վարկի անկման: Ո՞վ է մեղավարը, մենք: Ձեր վարած քաղաքականության զոհն են: Ես չունեմ Հայաստանում այևս ոչ դասարանցի, ոչ համակուրսեցի, ոչ բարեկամ: Արտագաղթել են բոլորը: Ո՞ր քաղաքականությանն եք ուզում աջակցենք: Գանք միանանք այս խնջույքի՞ն: Չենք ուզում խնջույքին միանալ»:

Հարց ուղղելով Կառավարությանը՝ պատգամավորը նշեց.

«Մեր ո՞ր ահազանգն եք ընդունել, որ հանդուրժողականության մասին եք խոսում: Ասեք մի օրենք, որ ընդդիմության բերած նախագիծն է և հավանության է արժանացել: Աշխարհն ստեղծել է այս պարզ սկզբունքը՝ գործադիրն ու օրենսդիրը իրարից հեռու պետք է լինեն, որպեսզի գործարարն իր օրենսդրական մանդատը չօգտագործի իր խնդիրները լուծելու համար: Դուք արդեն ոչ միայն  համակերպվել եք, չեք էլ ամաչում ասել, որ Խորհրդարանը և Կառավարությունը գործարար մարդկանցով է լեցուն: Չի լինի այդպես: Պարոն Աբրահամյան, Դուք, որ այս աթոռին  նստած էիք, չգիտեի՞ք, որ հարկեր չեն մուծում»:

Հասմիկ Գյոզալյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more