▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա է պատճառը, որ թուրքական կողմը պնդում է հանդիպումներն իրականացնել առանց միջնորդների»․ թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

http://asekose.am/filemanager/uploads/2021/01/week-4/varujan_gexamyan.png

«Թուրքիան ամեն բան անում է, որպեսզի ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունների հետ կապիտուլիացիոն բանակցությունները ընթանան ուղիղ, առանց միջնորդների, որպեսզի կարողանան լիարժեք իրականացնել իրենց առջև դրված նպատակները, որոնց կարող են հակադրվել տարածաշրջանում շահեր ունեցող այլ կողմեր։

Սա է պատճառը, որ թուրքական կողմն անդադար պնդում է հատուկ բանագնացների հանդիպումները իրականացնել առանց միջնորդների, Հայաստանում կամ Թուրքիայում։

Այսօր էլ մերձիշխանական A Haber լրատվականը, թուրքական դիվանագիտական աղբյուրի վրա հղում կատարելով, նշել է, որ հաջորդ՝ 5-րդ հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերին, ոչ երրորդ երկրում։

Ավելին, ըստ պարբերականի, նույն աղբյուրը, ի պատասխան հանդիպման վայրի մասին հարցի, նաև ասել է. «հո թշնամական հանդիպում չի՞, [որ երրորդ երկրում լինի]»։

Սա ինձ հիշեցրերց 1920 թ. Թուրքիայի՝ Հայաստանի վրա հարձակման շրջանում Քեմալ Աթաթյուրքի նամակ-կարգադրություններից մեկը թուրք «խաղաղության պատվիրակներին» (այլ բառերով՝ Հայաստանի հետ հատուկ բանագնացներին), որում ասված է.

«Հայերի հետ մեր բանակցություններում ոչ մի այլ կողմի միջամտությունն ու միջնորդությունը քննարկման առարկա լինել չեն կարող: Մասնավորաբար, կարող եք հայտարարել, որ անընդունելի է նրանց միջնորդությունը, ովքեր կցանկանան ներկայացնել հայերին և նրանց պաշտպանելու նպատակով կուզենան խառնվել գործին։ Հստակ է, որ մենք դույզն անգամ չենք հրաժարվի մեր իրավունքներից» (23 նոյեմբեր, 1920 թ.)։

Եթե պայքարենք սրա դեմ այսօրվանից, նոր կապիտուլիացիայից կարելի է խուսափել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more