Ես այնքան լավ եմ հիշում պատերազմի տարիները, երբ Լֆիկը Մալաթիայում առյուծի պես կռվում էր հանուն Հայաստանի պայծառ ապագայի, հանուն ԼՂ-ի ազատագրման ու հանուն էլի մի քանի մանր-մունր բաների:
Հիմա Հայաստանի ապագան այնքան պայծառ է, որ հեռվից հեռու աչք է ծակում, ԼՂ-ն անկախ պետություն է, իսկ մանր-մունր բաներով էլ Լֆիկը վաղուց չի զբաղվում: Փառք ու պատիվ ԵԿՄ կարկառուն ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանին: Սերունդները հավերժ երախտապարտ կլինեն քեզ: