Կար մի ժամանակ, երբ մարդիկ իրենց համար դժվարությամբ էին հարթում ճանապարհ դեպի բարձունքները և միայն կյանքի երկրորդ կեսին էր դա հաջողվում, կամ էլ պարզապես ձախողվում էին: Հասկանում ենք, որ աշխարհը խելագար, գլխապտույտ արագությամբ է պտտվում, կյանքի տևողությունը կարճացել է և մենք միշտ ինչ որ տեղ ենք շտապում, մենք ցանկանում ենք ամեն բան մի անգամից ստանալ, առանց դժվարության, առանց ջանք դնելու, հենց այնպես, պարզապես նվեր ստանալ ինչ որ մեկից: Շատերն են այդպես հասնում Օլիմպի բարձունքին և գրեթե նույն տիեզերական արագությամբ էլ ներքև գահավիժում, կոտրվում ու ծերանում երիտասարդության հուշերը գրկած: Մերի Մնջոյանը լավ ձայն ունի, բայց դեռ ճանապարհ ունի անցնելու: Մի մեծացրեք նրան ժամանակից շուտ, թե չէ կարող է կորցնել այն, ինչ սպասվում է իրեն ապագայում: Սոնան լավ երգչուհի կարող էր դառնալ, բայց ո՞ւր է նա, ի՞նչ ով է զբաղված, երգարվեստը նրան չվաստակած թոշակի է ուղարկել, ուրեմն, Սոնա ջան, քո չիրականացած երազանքները մի մարմնավորիր Մերի Մնջոյանի միջոցով, թող նա իր կյանքը ապրի և ոչ թե քոնը և վերջապես, նրան հերթական Սոնան մի դարձրու, Արտո Թունջբոյաջյանը որ այս մասին իր կարծիքն էր հայտնում, ոմանք գյումրեցիներին արհեստականորեն նրա դեմ էին լարում: Շնորհավորում եմ քեզ յոթերորդ տեղի համար, քեզ համար, դեռ ամեն բան առջևում է, սա թող քեզ համար հերթական աստիճանը լինի դեպի բարձունք տանող: Եվս մեկ անգամ, ապրես:
Ֆեյսբուք