▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուքիասյանի ասուլիսը

 

 

Հոկտեմբերի 8-ին Հանրապետական մարզադաշտում կայացած Աշխարհի 2018 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հայաստան – Ռումինիա խաղից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի   մամուլի ասուլիսը: 

 

-Պատրաստվո՞ւմ եք հրաժարական տալ:

-Եթե վիճակն այսքան ծանր չլիներ, ես հրաժարական կտայի:

- Ինչո՞ւ Յուրա Մովսիսյանը չի համապատասխանում հավաքականի ստանդարտներին:

-Ես Յուրա Մովսիսյանի հետ պայմանավորվել էի: Մենք պետք է հանդիպեինք, սակայն նա չեկավ:

 

-Ի՞նչ ծանր վիճակի մասին է խոսքը:

-Գոնե կարողացել ե՞ք հաշվել վնասվածք ունեցող ֆուտբոլիստների քանակը, իսկ վերջին պահին էլ մեր հարձակվողներից մեկը վնասվածք ստացավ ու չկարողացավ մասնակցել խաղին: Երրորդ րոպեին էլ մնացինք տասը հոգով:

 

-Կգնահատե՞ք խաղը:

-Նրանք իրոք ուժեղ էին: Մենք նման սցենարի պատրաստ չէինք: Վնասվածքից և կարմիր քարտից հետո տղաները չկարողացան վերականգնվել: Ես ամբողջ մեղքը վերցնում եմ իմ վրա: Ուղղակի հասկացեք, ես թիմը չեմ կարող թողնել այս ծանր վիճակում: Եթե ֆեդերացիան պահանջի, ես անհապաղ հրաժարական կտամ, սակայն այնքան տղամարդկություն ունեմ, որ պետք է մնամ թիմում և այս վիճակից թիմին հանեմ:

 

-Դժգոհ են բոլորը` ֆուտբոլասերներն, լրագրողները: Այս դեպքում ինչպե՞ս եք պատրաստվում մոտիվացնել ֆուտբոլիստներին ու ազգին:

-Կտեսնենք, թե ինչ կարելի է անել:

 

-Առջևում Լեհաստանի դեմ խաղն է, և մեր շարքում կրկին վնասվածքներ կան: Արդյոք տեղեկություններ կա՞ն, երբ կվերականգնվեն այդ ֆուտբոլիստները:

-Գաել Անդոնյանը վնասվածք չունի, ուղղակի կոպիտ սխալից հետո նա չկարողացավ շարունակել հանդիպումը և ցանկացավ, որ իրեն փոխարինենք, իսկ Կադիմյանի վնասվածքը լուրջ է:

 

-Դեռ շատ վաղ է գնահատական տալ խաղին, սակայն ի՞նչ է պետք անել, որ Լեհաստանի դեմ խաղում հասնենք ավելի լավ արդյունքի:

-Պետք է մտածենք:

 

-Բոլորս էլ հասկանում ենք, որ Մխիթարյանի ու ևս մի քանիսի բացակայությունը լուրջ հարված է մեր հավաքականին: Սակայն տեսանք որ պաշտպանությունում նույնպես ունենք բավական լուրջ խնդիրներ: Ո՞րն է դրա պատճառը:

-Ես Դանիայի դեմ խաղում նախընտրեցի խաղադաշտ դուրս բերել 5 պաշտպանների, իսկ այստեղ առջևում որոշակի առավելություն ստանալու համար փորձարկեցի չորս պաշտպանով խաղը և սխալվեցի: Ես կրկնում եմ` ամբողջ պատասխանատվությունը  վերցնում եմ ինձ վրա:

 

- Ամեն դեպքում լրագրողների ու երկրպագուների հավատը միայն հավաքականի մեղքով է ընկել: Ի՞նչ է փոխվելու:

-Ֆուտբոլիստները պետք է հնարավորինս շուտ ապաքինվեն վնասվածքներից:

 

-Մինչև Լեհաստանի խաղը էլ չենք կարող փոփոխություն անել, բայց դրանից հետո կլինե՞ն արմատական փոփոխություններ:

-Մեր տղաները մինչև Մոնտենեգրոյի դեմ հանդիպումը ապաքինված կլինեն:

 

-Ի՞նչ սպասենք երեք օր հետո տեղի ունենալիք խաղից:

-Պետք է տղաներին այս վիճակից հանել և մարտական ոգով դաշտ դուրս գալ: Հետո ինչ կլինի, կլինի:

ՀՖՖ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more