▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարկետումը վերացվեց. ԱԺ-ն ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց օրինագիծը

Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 15-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:

Նախագծին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ քվեարկեց ընդամենը 6 պատգամավոր:

Մինչ այդ վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, ով տեղեկացրեց, որ 120 գիտաշխատողներ և դասախոսներ միացել են ուսանողների պահանջին:

Հիշեցնենք, որ այս նախագծով առաջարկվում է վերացնել տարկետումը, ինչին ուսանողները դեմ են եւ մի քանի օր է՝ դասադուլ են հայտարարել: Դասադուլավորներից 5-ն նոյեմբերի 14-ին առավոտյան հացադուլ են հայտարարել, նրանցից մեկն ավելի ուշ դադարեցրել է հացադուլը առողջական վիճակի վատթարացման պատճառով:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more