Դերասան Վարդան Պետրոսյանին տեղափոխել են «Սթրես» կենտրոն: Asekose.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին «ՍԹՐԵՍ» հոգեկան առողջության վերականգնողական բաժանամունքից` նշելով, որ իրավունք չունեն որևէ այլ տեղեկություն հաղորդել ոչ միայն Վարդան Պետրոսյանի, այլև իրենց այցելուների մասին:
Հիշեցնենք, որ արդեն տեղեկացրել էինք, որ նախաքննական մարմինը, հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի առիթով, Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում էր կայացրել: Վիրահատություններ տարած դերասանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, որի պատճառով նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրա մոտ ախտորոշվել է սթրեսային վիճակ, և դերասանին տեղափոխել են «Սթրես» կենտրոն:
Տնից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելու տեսանյութը` haynews.am -ի