Խիստ կարճաժամկետ հեռանկարում Պուտինը կլուծի Ղրիմի հարցը: Միջնաժամկետ հեռանկարում կլուծվի թե Պուտինի, թե Ռուսաստանի հարցը: Հետևանքները Հայաստանի համար անկանխատեսելի են ու մեծապես կախված Երևանի խելամտությունից:
Սպառնալիքը կանխատեսելով, գուցե, Պուտինը փորձի ավելի մեծ պատառ պոկել Ուկրաինայի արևելքից: Բայց դա, անգամ հաջողվելու դեպքում, էլ ավելի կբարդացնի նրա վիճակը:
ԽՍՀՄ-ի համեմատ հարյուր անգամ թույլ Ռուսաստանը նորից վերածվում է համաշխարհային թիրախի` անխուափելի ու դաժան հետևանքներով: Անգամ Ղրիմ վերադարձնելն այլևս չի փրկի:
Մոսկվան, որպես աշխարհաքաղաքական ուժի կենտրոն, ինքնասպանություն է գործում ու մտնում ներքին ցնցումների մի տևական ժամանակաշրջան, որից ինչ տեսքով դուրս կգա` յուրաքանչյուրը կարող է զոռ տալ սեփական երևակայությանը:
Հետևանքները Հայաստանի համար անկանխատեսելի են ու մեծապես կախված Երևանի խելամտությունից:
1. Մաքսային և Եվրասիական միությունները ինչ-որ մի պահից անիմաստ կդառնան, սակայն մինչ այդ Մոսկվան կարող է փորձել ավելի ակտիվ ներգրավել Հայաստանին իր անմիտ ծրագրերում:
2. Մինսկի խումբը կդադարի աշխատել: Սերժը կամ իր նման որևէ մեկը, ԱՄՆ-ի միակողմանի ճնշմանն ի պատասխան, հեշտությամբ կարող է ամեն ինչ զիջել: Կամ էլ ստեղծված իրավիճակից կարող է ոգևորվել Բաքուն ու պատերազմ սկսել:
3. Ռուսական տնտեսական և ներքաղաքական ճգնաժամը ազդելու է Հայաստանի վրա, Հայաստանում էլ անխուսափելի են ներքաղաքական ցնցումները: Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող ռուսական վտանգին աստիճանաբար կփոխարինի արևմտյան վտանգը:
և այսպես շարունակ` մեկը մյուսից մեծ պրոբլեմներ` անկանխատեսելի հեռանկարներով:
Ամեն բան մեզնից է կախված: