▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խղճի ու կրոնի ազատության իրավունք. ի՞նչ է այն

 

Խղճի ու կրոնի ազատության իրավունք. ինչ է այն մարդու հիմնարար իրավունքի ու ազատության տեսակ, թե Արևմուտքի կրոնականացված ինտերվենցիա: Որտեղ է տեսության և իրական կյանքի սահմանը: Թեմայի առնչությամբ զրուցել ենք իրավաբան Գագիկ Գորգինյանի հետ:
1. Ժամանակ  առ  ժամանակ հասարակության մեջ ահազանգ է հնչեցվում  Հայաստանում աղանդավորության  բարձր տարածվածության վերաբերյալ: Մի  կողմից  ունենք Հանրապետության կրոնական ոլորտը կարգավորող օրենք,  մյուս կողմից հնչեցվող ահազանգերը խոսում են նույն տարաբնույթ կրոնական կառույցների  գործունեության  մեջ  առկա  ոչ  օրինական  կողմերի մասին:   
Ինչո՞ւմն   է բանը:  Արդյոք ի՞նչ հակասություն կա այստեղ:  
Մի՞թե այդքան դժվար է մեր  իրականության մեջ կարգավորել խղճի ազատության իրավունք: Այդ  հարցին  անդրադառնամ փոքր-ինչ մանրամասն: Այո,Հայաստանում,  ցավոք, լայնորեն  տարածված  են տարաբնույթ աղանդներ,  որոնց ճնշող մեծամասնության  գործունեությունը  հակասահմանադրական  ու  անօրինակն  է,  հատկապես  ամբողջատիրական  բնույթի  մի շարք աղանդների գործունեությունը՝  
նույնիսկ   հանցավոր: 
Այդ մասին պարբերաբար հաստատում են բնագավառն  ուսումնասիրող մի շարք անկախ
 հասարակական կազմակերպություններ ուգործիչներ:  Կրոնի ազատության իրավունքի իրացման քողի ներքո աղանդները խախտում են հենց նույն՝ մարդու իրավունքներն ու 
ազատությունները, կատարում   բազմաթիվ  ու  բազմաբնույթ  իրավախախտումներ, ինչը  կարող  է  հաստատել  գրեթե  յուրաքանչյուր  ոք:  Հարց է առաջանում՝ ո՞վ է պաշտպանելու աղանդավորությունից  տուժածների ու խեղվածների իրավունքներն ու ազատությունները, ո՞վ է  պաշտպանելու ոչ աղանդավորների իրավունքներն ու ազատությունները աղանդավորների ոտնձգություններից: Խնդիրն այն է,որ գլոբալիզացիայի և նեոգաղութատիրության այս ժամանակաշրջանում ժողովրդավարությունը «սեփականաշնորհած», ժողովրդավարությունից հոխորտացող, իրականում,  սակայն, երկակի   չափանիշներով  առաջնորդվող Արևմուտքի  ձեռքում  մարդու  իրավունքներն  ու ազատությունները դարձել են յուրօրինակ զենք, միջոց համապատասխան  պետության վրա թաթը դնելով՝ նրա ներքին գործերին միջամտելու համար: Այդպիսի  իրավունքներից է նաև կրոնի ազատության իրավունքը,որի իբր  պաշտպանության քողի ներքո արևմտյան մի շարք երկրներ ու միջազգային  կազմակերպություններ իրականում վարում են աղանդաստեղծման  քաղաքականություն: Այդ առումով աղանդավորությունը
 կամ դրա առանձին  տեսակները կարելի է բնորոշել որպես Արևմուտքի հատուկ, հետախուզական ծառայությունների կրոնականացված ներկայությունը որևէ երկրում, այդ թվում՝ 
Հայաստանում:  Մեր երկրում «դիվանագիտական այդ ներկայացուցչությունն» ապահովում և «վսեմ առաքելությունն» իրականացնում են օտար ուժերի կողմից ակտիվորեն ֆինանսավորվող,հովանավորվող հատկապես տոտալիտար (ամբողջատիրական) աղանդները: Այդ ուժերի միջանկյալ նպատակն, ըստ էության, ժողովրդին Մայր եկեղեցուց կտրելն է, վերջնական նպատակը՝ ժողովրդին աղանդավորական տարբեր խմբավորումների մասնատելով,այդ խմբավորումների ու հասարակության միջև ատելություն սերմանելով՝ անմիաբան հասարակության ստեղծումը, և պետության ներքին գործերին տարաբնույթ շարժառիթներով ու նպատակներով միջամտելն ապահովված է: Բոլոր աղանդների, հատկապես՝ տոտալիտար, գործունեության ընդհանուր մեթոդը ոչ միայն կամ ոչ այնքան կրոնական, որքան անթույլատրելի հոգեբանական,տեխնիկական կամ այլ միջոցներով մարդկանց մոլորեցնելն է՝ օգտագործելով հոգևոր-բարոյական արժեքների անկման, հասարակական հարաբերությունների նյութականացման, անբարոյականացման, քրեականացման, համատարած կոռուպցիայի ու անարդարությունների իրադրությունը, դրանց պատճառով պետության, օրենքի ու այլ արժեքների նկատմամբ մարդկանց ունեցած բացասական, հիասթափական վերաբերմունքը, հասարակության մեծ մասի
 Սոցիալ-տնտեսական  ծանր  վիճակը, որոշ մասի կրոնական գիտակցության ցածր մակարդակը, մեջտեղ բերելով աղանդավորական՝ մտացածին ու պարականոն «սուրբ գրքերը», մերկապարանոց գաղափարախոսությունը՝ հաճախ դրանք զուգակցելով ճշմատիտ, կանոնիկ Սուրբ գրային որոշ դրույթներով, և, անշուշտ, զրպարտելով ու քարկոծելով մեր ինքնության կարևորագույն հիմնասյուներից մեկին՝ Հայաստանյայց Առաքելական  Սուրբ Եկեղեցուն: Ակնհայտ է, որ նման իրավիճակում հայտնված ու բանից  անտեղյակ քաղաքացին երաշխավորված զոհ է աղանդների ծուղակն ընկնելու  համար: Աղանդները, աստիճանաբար, բայց հաստատուն կերպով պառակտելով հասարակությունը,  անմիջական իրական  սպառնալիք  են  մեր  ազգային  ու  պետական անվտանգության համար: Այդ  առումով  կրոնի  ոլորտում, հ ատկապես՝  աղանդավորության  մասով,  պետական քաղաքականությունն իսպառ բացակայում է, լավագույն  դեպքում  էապես  անարդյունավետ է.  գլխավոր պատճառն օրենքի՝ ըստ էության բացակայությունն է և համապատասխան պետական մարմինների  իրավասության սահմանափակվածությունը: Հայաստանի Հանրապետությունում կրոնի ազատության իրավունքի և կրոնական կազմակերպությունների հետ կապված հարաբերությունները  կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ,«Խղճի  ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով ու իրավական այլ ակտերով, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով: Սակայն, կցանկանայի կենտրոնանալ «Խղճի ազատության ևկրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի վրա. այդ օրենքը լի է բազմաբնույթ, բազմաթիվ իրավական բացերով ու հակասություններով,անգրագետ ուանորոշ ձևակերպումներով, ինչի  պատճառով էլ չեղածի հաշիվ է: Աղանդավորություն չարիքի դեմ պայքարի տարբեր եղանակներ կան,բայց նախ՝ անհրաժեշտ է կրոնի ազատության իրավունքի և կրոնական կազմակերպությունների  մասին հիմնովին նոր օրենքի ընդունումը, քանզի հիմնախնդրի իրավական կողմը կարևորներից է: Դժվար ոչինչ չկա. քաղաքական կամք է պետք. ՀՀ 
Սահմանադրությունն ու  ՀՀ միջազգային պայմանագրերի մասին ՀՀ 
օրենսդրությունը միանշանակորեն տալիս են անհրաժեշտ,բավարար հիմք օրենքով 
անհրաժեշտ սահմանափակումներ մտցնելու համար:Ուստիև, ՀՀ Ազգային ժողովը 
կարող է ու պարտավոր է դրսևորել ինքնիշխան պետության քաղաքական կամք և 
ընդունել նոր օրենք: Գուցե,ոմանք հարցնեն. «իսկ Արևմո՞ւտքը»: Արևմուտքն,
անշուշտ, կընդդիմանա նույնիսկ իդեալական օրենքի դեպքում,քանզի նրան ձեռնտու
է դրսից կառավարվող աղանդների քայքայիչ-պառակտիչ գործունեությունը 
(բաժանիր,որ տիրես...),Արևմուտքն,իհարկե, կմտահոգվի իրավունքների ու 
ազատությունների սահմանափակումներով՝ «մոռանալով» իր երկակի չափանիշները,
«մոռանալով»,օրինակ,ճանաչել և դատապարտել մարդկության դեմ իրագործված և
ուղղված միջազգային ծանրագույն հանցագործությունը՝ Հայոց Ցեղասպանությունը
(The Armenian Genocide),որով խախտվել ու խախտվում են մի ամբողջ ազգի՝ 
գրված ու չգրված բոլոր իրավունքներն ու ազատությունները:
Զարմանալ կարելի է՝ նման հանգամանքներում ինչպե՞ս կարող է ինքնիշխան 
պետությունն անսալ Արևմուտքի հորդորներին: Կարծում եմ՝ Արևմուտքի 
քննադատությանն արժանանալու մերկապարանոց «փաստարկը» ազգի և 
ազգայինի մասին իրականում չմտածող,պետական ինքնիշխանությունն արժեզրկող,
թուլակամ ու կոռումպացված չինովնիկի խուսափողական պատասխան է. ո՛չ 
ավելին:
2. Եթե ավելի տեսական դատողություններից սկսենք,ի՞նչ է  խղճի և կրոնի  
ազատության իրավունքն առհասարակ: Որտեղի՞ց  է  այն սկսվում և որտե՞ղ է 
ավարտվում: Որտե՞ղ է իրավական այս կսզբունքի մեջ ազատության սահմանը և 
որտեղ է սկսվում պարտականության ոլորտը:
Ես ժամանակին մանրամասն անդրադարձել եմ այս թեմային,հիմա փորձեմ հակիրճ
մեկնաբանել:Ընդհանրապես,«խղճի և կրոնի ազատության իրավունք» ասելով՝
նկատի է առնվում մարդու իրավունքը՝ դավանելու կամ չդավանելու ցանկացած 
կրոն:Կարծում եմ՝ իրավաբանորեն ճիշտ է կիրառել առավել կոնկրետ
հասկացություն: Ես առաջարկում եմ հետևյալը. «կրոնի ազատության իրավունք»,
այսինքն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր ցանկությամբ,ընտրությամբ և 
նախաձեռնությամբ դավանելու, չդավանելու կամ փոխելու ցանկացած կրոն կամ 
հոգևոր համոզմունք և դրանք օրենքով չարգելված կամ չսահմանափակված 
դեպքերում և կարգով ինչպես միանձնյա,այնպես էլ այլոց հետ ազատորեն 
արտահայտելու, քարոզի, եկեղեցական արարողությունների,պաշտամունքի այլ 
ծիսակատարությունների միջոցով»: Յուրաքանչյուր ոք, անշուշտ,ունի կրոնի 
ազատության իրավունք, որի իրացումը, սակայն, պետք է հիմնված լինի օրենքի,
մարդու սթափ գիտակցության ու ազատ կամքի, այլ ոչ թե,ասենք,
աղանդավորների խաբեբայության կամ հանցավոր այլ գործունեության վրա:
Ինչ վերաբերում է ազատության սահմաններին. ընդհանրապես,բոլոր իրավունքների
դեպքում կա համընդհանուր սկզբունք, ըստ որի՝ մարդն ազատ է կատարելու այն և
այնպես, ինչը չի հակասում օրենքին ու չի խախտում այլոց՝ երրորդ անձանց 
իրավունքները: Հետևաբար, կրոնի դեպքում նույնպես չկա բացարձակ 
ազատություն. ազատությունը սահմանափակվում է այլոց իրավունքները 
չխախտելու հանգամանքով պայմանավորված:
3. Ինչպես են ընդունվում Հայաստանում այն օրենքները, որոնք վերաբերում են
համընդհանուր ազատությունների ու իրավունքների ոլորտին, ասենք օրինակ,կյանքի
իրավունքին, սեփականության իրավունքին, նույն խղճի ազատության իրավունքին,
ազատ խոսքի ու բազմակարծության,ազատ արհատայտվելու իրավունքին: Որն է 
գործընթացային շղթայի պատկերը: Միայն Հայաստանու՞մ է շղթան բացվում ու 
փակվում, թե նաև ներգրավված են միջազգային կառույցները:
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության անդամակցությունը միջազգային
ու տարածաշրջանային մի շարք կազմակերպություններին, մեր երկրի ստանձնած 
միջազգային պարտավորությունները՝ հատկապես մարդու հիմնարար իրավունքների
ու ազատությունների ոլորտում, այո, կա համագործակցություն, օրինակ,եվրոպական
համապատասխան կառույցների հետ:
4. Արդյոք արևմտյան փորձագետները մեր օրենքների հետ կապված 
համապատասխանության իրենց հետազոտություններում ու վերլուծություններում 
հաշվի առնու՞մ  են տեղական ազգային-մշակութային բաղադրիչն ու
առանձնահատկությունները, թե՞  ամեն բան չափվում է այսպես ասած գծված 
մատրիքսի շրջանակում:
Ցավոք,արևմտյան փորձագետներն ավելի շատ առաջնորդվում են իրենց կողմից 
առաջ քաշվող, այսպես կոչված, «համահարթեցման սկզբունքներով»: Այնինչ,
օրենքներ ընդունելիս,միջազգային պայմանագրեր կնքելիս միջազգային իրավունքի 
համընդհանուր սկզբունքներն ու նորմերը նկատի ունենալուն զուգահեռ նախ և առաջ
անհրաժեշտ է հաշվի առնել մեր երկրում առկա հիմնախնդիրները,դրանց տեղական,
բնորոշ առանձնահատկությունները, հասարակական կյանքում դրանց  առաջացրած
կամ հնարավոր հետևանքները, դրանց լուծման՝ իրավիճակից բխող նախընտրելի 
ձևերն ու միջոցները և ամենակարևորը՝ մեր ազգային  ու պետական շահերը,այլ ոչ 
թե արևմտյան՝ լղոզված, ապազգային, գլոբալիզացիոն չափանիշները:
5. Հաճախ է խոսվում Արևմուտքի կամ Եվրոպայի երկակի ստանդարտների մասին:
Երբեմն այդ մասին կարծիքներ հնչում են ամենաբարձր մակարդակով. հիշենք 
թեկուզ ՌԴ նախագահի ու ԱԳ նախարարի մի քանի հայտարարությունները 
եվրոպական կամ արևմտյան երկակի ստանդարտների մասին: Ինքներդ էլ Ձեր
խոսքում որոշակի ակնարկ արեցիք այդ մասին: Ձեր կարծիքով այդ 
նույն ստանդարտները գործու՞մ են արդյոք այն փորձագիտական մասնագիտական 
խմբերում ու հանձնաժողովներում,որոնք ասենք ստուգում են մեր օրենքների
համապատասխանությունը ընդունված չափանիշներին:
Երկակի չափանիշներով ղեկավարվելը միանշանակորեն բնորոշ է արևմտյան 
երկրներին: Ընդ որում, այդ չափանիշները ոչ միայն ընկած են արևմտյան երկրների
կամ համապատասխան միջազգային կազմակերպությունների արտաքին 
քաղաքականության ու գործունեության հիմքում (որպես չգրված օրենք), այլ նաև 
պարբերաբար կիրառվում են փորձագիտական կամ այլ մակարդակներում:Կարծում 
եմ՝ դրանով միայն հեղինակազրկվում են երկակի չափանիշներ կիրառողները և 
նրանց ներկայացրած պետությունները կամ կազմակերպությունները:
6. Վերջին ամիսներին նաև հնչեց կարծիք,որ հաճախ կրոնական այլևայլ 
կարզմակերպություններ փորձում են Հայաստանում արմատակալել բարեգործական
կազմակերպության անվան ներքո: Ստացվում է, որ թույլ է ոչ միայն 
Հանրապետության կրոնական կյանքը կարգավորող օրենքը, այլ նաև այն 
օրենսդրական այսպես ասած համալիրը, որը կարգավորում է բարեգործությունն 
առհասարակ ու բարեգործության անվան ներքո նյութական ֆինանսական 
միջոցների Հայաստան մուտքը:Որպես իրավաբան ինչ լուծման տարբերակ 
կառաջարկեք Դուք: Եվ կա՞ արդյոք թույլ օրենսդրական դաշտի մեջ մարդկային
շահավետության գործոնը` Ձեր տեսակետը խնդրեմ:
Կրոնի մասին նոր օրենքի ընդունմանը զուգահեռ՝ պետք է վերացվեն նաև 
բարեգործության ու, ընդհանրապես, հասարակական կազմակերպությունների 
ոլորտը կարգավորող օրենքների, իրավական այլ ակտերի իրավական բացերը:
Օրինակ, որպես հասարակական կազմակերպություն գրանցված, սակայն 
քողարկված կերպով կրոնական կամ այլ գործունեություն ծավալող 
կազմակերպությունները պետք է ճանաչվեն օրենքով սահմանված կարգով 
չգրանցված և (կամ) չգործող կազմակերպություններ, և դրանց նկատմամբ պետք է
կիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
7. Տեսնու՞մ եք արդյոք անհրաժեշտություն Հայաստանում  որոշ  օրենքների 
խստացման ու մեր ազգային անվտանգության հայեցակարգի հետ 
համապատասխանեցման, եթե կան անհամապատասխանություններ իհարկե:
Աղանդները,աստիճանաբար,բայց հաստատուն կերպով պառակտելով 
հասարակությունը, անմիջական-իրական սպառնալիք են մեր ազգային ու 
պետական անվտանգության համար: Կոնկրետ այդ առումով անհրաժեշտ է ոչ 
միայն ընդունել կրոնի ոլորտը կարգավորող հիմնովին նոր օրենք, այլև լրամշակել
ոլորտին առնչվող այլ օրենքներն ու իրավական այլ ակտերը:
8. Համամի՞տ եք այն մտքին,որ Կրոնը երբեմն դառնում է քաղաքական շահարկման
առարկա ինչպես ներքաղաքական կյանքում, այնպես էլ արտաքին 
քաղաքականության մեջ: Օրենսդրական առումով, գոնե արտաքին ազդակների
նվազեցման կամ չեզոքացման համար, ի՞նչ լուծումներ կառաջարկեք 
որպես քրիստոնյա, հայ, ՀՀ քաղաքացի և իրավաբան:
Վերն արդեն նշեցի,որ կրոնական գործոնը հաճախակի չարաշահվում է հատկապես
միջազգային կառույցների և արևմտյան երկրների կողմից:Որպես լուծում՝ 
կառաջարկեի կրոնի ոլորտը կարգավորող որակյալ նորմատիվ-իրավական ակտերի,
առաջին հերթին նոր օրենքի ընդունում: Օրենք, որն, այո, հիմքում կունենա,
կզուգակցի ինչպես Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի տեղական 
առանձնահատկությունները, այնպես էլ միջազգային-իրավական համընդհանուր
սկզբունքներն ու նորմերը:

Խղճի ու կրոնի ազատության իրավունք. ինչ է այն մարդու հիմնարար իրավունքի ու ազատության տեսակ, թե Արևմուտքի կրոնականացված ինտերվենցիա: Որտեղ է տեսության և իրական կյանքի սահմանը: Թեմայի առնչությամբ զրուցել ենք իրավաբան Գագիկ Գորգինյանի հետ:

1. Ժամանակ  առ  ժամանակ հասարակության մեջ ահազանգ է հնչեցվում Հայաստանում աղանդավորության  բարձր տարածվածության վերաբերյալ: Մի կողմից  ունենք Հանրապետության կրոնական ոլորտը կարգավորող օրենք,  մյուս կողմից հնչեցվող ահազանգերը խոսում են նույն տարաբնույթ կրոնական կառույցների  գործունեության  մեջ  առկա  ոչ  օրինական  կողմերի մասին: Ինչո՞ւմն   է բանը:  Արդյոք ի՞նչ հակասություն կա այստեղ:  Մի՞թե այդքան դժվար է մեր  իրականության մեջ կարգավորել խղճի ազատության իրավունք: Այդ հարցին  անդրադառնամ փոքր-ինչ մանրամասն: Այո,Հայաստանում,  ցավոք, լայնորեն  տարածված  են տարաբնույթ աղանդներ,  որոնց ճնշող մեծամասնության  գործունեությունը  հակասահմանադրական  ու  անօրինակն  է, հատկապես  ամբողջատիրական  բնույթի  մի շարք աղանդների գործունեությունը՝ նույնիսկ   հանցավոր: Այդ մասին պարբերաբար հաստատում են բնագավառն ուսումնասիրող մի շարք անկախ հասարակական կազմակերպություններ ուգործիչներ:  Կրոնի ազատության իրավունքի իրացման քողի ներքո աղանդները խախտում են հենց նույն՝ մարդու իրավունքներն ու ազատությունները, կատարում  բազմաթիվ  ու  բազմաբնույթ  իրավախախտումներ, ինչը  կարող  է  հաստատել գրեթե  յուրաքանչյուր  ոք:  Հարց է առաջանում՝ ո՞վ է պաշտպանելու աղանդավորությունից  տուժածների ու խեղվածների իրավունքներն ու ազատությունները, ո՞վ է  պաշտպանելու ոչ աղանդավորների իրավունքներն ու ազատությունները աղանդավորների ոտնձգություններից: Խնդիրն այն է,որ գլոբալիզացիայի և նեոգաղութատիրության այս ժամանակաշրջանում ժողովրդավարությունը «սեփականաշնորհած», ժողովրդավարությունից հոխորտացող, իրականում,  սակայն, երկակի   չափանիշներով  առաջնորդվող Արևմուտքի  ձեռքում  մարդու  իրավունքներն  ու ազատությունները դարձել են յուրօրինակ զենք, միջոց համապատասխան  պետության վրա թաթը դնելով՝ նրա ներքին գործերին միջամտելու համար: Այդպիսի  իրավունքներից է նաև կրոնի ազատության իրավունքը,որի իբր  պաշտպանության քողի ներքո արևմտյան մի շարք երկրներ ու միջազգային  կազմակերպություններ իրականում վարում են աղանդաստեղծման  քաղաքականություն: Այդ առումով աղանդավորությունը կամ դրա առանձին  տեսակները կարելի է բնորոշել որպես Արևմուտքի հատուկ, հետախուզական ծառայությունների կրոնականացված ներկայությունը որևէ երկրում, այդ թվում՝ Հայաստանում:  Մեր երկրում «դիվանագիտական այդ ներկայացուցչությունն» ապահովում և «վսեմ առաքելությունն» իրականացնում են օտար ուժերի կողմից ակտիվորեն ֆինանսավորվող,հովանավորվող հատկապես տոտալիտար (ամբողջատիրական) աղանդները: Այդ ուժերի միջանկյալ նպատակն, ըստ էության, ժողովրդին Մայր եկեղեցուց կտրելն է, վերջնական նպատակը՝ ժողովրդին աղանդավորական տարբեր խմբավորումների մասնատելով,այդ խմբավորումների ու հասարակության միջև ատելություն սերմանելով՝ անմիաբան հասարակության ստեղծումը, և պետության ներքին գործերին տարաբնույթ շարժառիթներով ու նպատակներով միջամտելն ապահովված է: Բոլոր աղանդների, հատկապես՝ տոտալիտար, գործունեության ընդհանուր մեթոդը ոչ միայն կամ ոչ այնքան կրոնական, որքան անթույլատրելի հոգեբանական,տեխնիկական կամ այլ միջոցներով մարդկանց մոլորեցնելն է՝ օգտագործելով հոգևոր-բարոյական արժեքների անկման, հասարակական հարաբերությունների նյութականացման, անբարոյականացման, քրեականացման, համատարած կոռուպցիայի ու անարդարությունների իրադրությունը, դրանց պատճառով պետության, օրենքի ու այլ արժեքների նկատմամբ մարդկանց ունեցած բացասական, հիասթափական վերաբերմունքը, հասարակության մեծ մասի Սոցիալ-տնտեսական  ծանր  վիճակը, որոշ մասի կրոնական գիտակցության ցածր մակարդակը, մեջտեղ բերելով աղանդավորական՝ մտացածին ու պարականոն «սուրբ գրքերը», մերկապարանոց գաղափարախոսությունը՝ հաճախ դրանք զուգակցելով ճշմատիտ, կանոնիկ Սուրբ գրային որոշ դրույթներով, և, անշուշտ, զրպարտելով ու քարկոծելով մեր ինքնության կարևորագույն հիմնասյուներից մեկին՝ Հայաստանյայց Առաքելական  Սուրբ Եկեղեցուն: Ակնհայտ է, որ նման իրավիճակում հայտնված ու բանից  անտեղյակ քաղաքացին երաշխավորված զոհ է աղանդների ծուղակն ընկնելու  համար: Աղանդները, աստիճանաբար, բայց հաստատուն կերպով պառակտելով հասարակությունը, անմիջական իրական  սպառնալիք  են  մեր  ազգային  ու  պետական անվտանգության համար: Այդ  առումով  կրոնի  ոլորտում, հ ատկապես՝ աղանդավորության  մասով,  պետական քաղաքականությունն իսպառ բացակայում է, լավագույն  դեպքում  էապես  անարդյունավետ է.  գլխավոր պատճառն օրենքի՝ ըստ էության բացակայությունն է և համապատասխան պետական մարմինների  իրավասության սահմանափակվածությունը: Հայաստանի Հանրապետությունում կրոնի ազատության իրավունքի և կրոնական կազմակերպությունների հետ կապված հարաբերությունները  կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ,«Խղճի  ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով ու իրավական այլ ակտերով, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով: Սակայն, կցանկանայի կենտրոնանալ «Խղճի ազատության ևկրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի վրա. այդ օրենքը լի է բազմաբնույթ, բազմաթիվ իրավական բացերով ու հակասություններով,անգրագետ ուանորոշ ձևակերպումներով, ինչի  պատճառով էլ չեղածի հաշիվ է: Աղանդավորություն չարիքի դեմ պայքարի տարբեր եղանակներ կան,բայց նախ՝ անհրաժեշտ է կրոնի ազատության իրավունքի և կրոնական կազմակերպությունների  մասին հիմնովին նոր օրենքի ընդունումը, քանզի հիմնախնդրի իրավական կողմը կարևորներից է: Դժվար ոչինչ չկա. քաղաքական կամք է պետք. ՀՀ Սահմանադրությունն ու  ՀՀ միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենսդրությունը միանշանակորեն տալիս են անհրաժեշտ,բավարար հիմք օրենքով անհրաժեշտ սահմանափակումներ մտցնելու համար:Ուստիև, ՀՀ Ազգային ժողովը կարող է ու պարտավոր է դրսևորել ինքնիշխան պետության քաղաքական կամք և ընդունել նոր օրենք: Գուցե,ոմանք հարցնեն. «իսկ Արևմո՞ւտքը»: Արևմուտքն,անշուշտ, կընդդիմանա նույնիսկ իդեալական օրենքի դեպքում,քանզի նրան ձեռնտուէ դրսից կառավարվող աղանդների քայքայիչ-պառակտիչ գործունեությունը (բաժանիր,որ տիրես...),Արևմուտքն,իհարկե, կմտահոգվի իրավունքների ու ազատությունների սահմանափակումներով՝ «մոռանալով» իր երկակի չափանիշները,«մոռանալով»,օրինակ,ճանաչել և դատապարտել մարդկության դեմ իրագործված ևուղղված միջազգային ծանրագույն հանցագործությունը՝ Հայոց Ցեղասպանությունը(The Armenian Genocide),որով խախտվել ու խախտվում են մի ամբողջ ազգի՝ գրված ու չգրված բոլոր իրավունքներն ու ազատությունները:Զարմանալ կարելի է՝ նման հանգամանքներում ինչպե՞ս կարող է ինքնիշխան պետությունն անսալ Արևմուտքի հորդորներին: Կարծում եմ՝ Արևմուտքի քննադատությանն արժանանալու մերկապարանոց «փաստարկը» ազգի և ազգայինի մասին իրականում չմտածող,պետական ինքնիշխանությունն արժեզրկող,թուլակամ ու կոռումպացված չինովնիկի խուսափողական պատասխան է. ո՛չ ավելին:
2. Եթե ավելի տեսական դատողություններից սկսենք,ի՞նչ է  խղճի և կրոնի  ազատության իրավունքն առհասարակ: Որտեղի՞ց  է  այն սկսվում և որտե՞ղ է ավարտվում: Որտե՞ղ է իրավական այս կսզբունքի մեջ ազատության սահմանը և որտեղ է սկսվում պարտականության ոլորտը:
Ես ժամանակին մանրամասն անդրադարձել եմ այս թեմային,հիմա փորձեմ հակիրճմեկնաբանել:Ընդհանրապես,«խղճի և կրոնի ազատության իրավունք» ասելով՝նկատի է առնվում մարդու իրավունքը՝ դավանելու կամ չդավանելու ցանկացած կրոն:Կարծում եմ՝ իրավաբանորեն ճիշտ է կիրառել առավել կոնկրետհասկացություն: Ես առաջարկում եմ հետևյալը. «կրոնի ազատության իրավունք»,այսինքն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր ցանկությամբ,ընտրությամբ և նախաձեռնությամբ դավանելու, չդավանելու կամ փոխելու ցանկացած կրոն կամ հոգևոր համոզմունք և դրանք օրենքով չարգելված կամ չսահմանափակված դեպքերում և կարգով ինչպես միանձնյա,այնպես էլ այլոց հետ ազատորեն արտահայտելու, քարոզի, եկեղեցական արարողությունների,պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով»: Յուրաքանչյուր ոք, անշուշտ,ունի կրոնի ազատության իրավունք, որի իրացումը, սակայն, պետք է հիմնված լինի օրենքի,մարդու սթափ գիտակցության ու ազատ կամքի, այլ ոչ թե,ասենք,աղանդավորների խաբեբայության կամ հանցավոր այլ գործունեության վրա:Ինչ վերաբերում է ազատության սահմաններին. ընդհանրապես,բոլոր իրավունքներիդեպքում կա համընդհանուր սկզբունք, ըստ որի՝ մարդն ազատ է կատարելու այն ևայնպես, ինչը չի հակասում օրենքին ու չի խախտում այլոց՝ երրորդ անձանց իրավունքները: Հետևաբար, կրոնի դեպքում նույնպես չկա բացարձակ ազատություն. ազատությունը սահմանափակվում է այլոց իրավունքները չխախտելու հանգամանքով պայմանավորված:
3. Ինչպես են ընդունվում Հայաստանում այն օրենքները, որոնք վերաբերում ենհամընդհանուր ազատությունների ու իրավունքների ոլորտին, ասենք օրինակ,կյանքիիրավունքին, սեփականության իրավունքին, նույն խղճի ազատության իրավունքին,ազատ խոսքի ու բազմակարծության,ազատ արհատայտվելու իրավունքին: Որն է գործընթացային շղթայի պատկերը: Միայն Հայաստանու՞մ է շղթան բացվում ու փակվում, թե նաև ներգրավված են միջազգային կառույցները:
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության անդամակցությունը միջազգայինու տարածաշրջանային մի շարք կազմակերպություններին, մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ հատկապես մարդու հիմնարար իրավունքներիու ազատությունների ոլորտում, այո, կա համագործակցություն, օրինակ,եվրոպականհամապատասխան կառույցների հետ:
4. Արդյոք արևմտյան փորձագետները մեր օրենքների հետ կապված համապատասխանության իրենց հետազոտություններում ու վերլուծություններում հաշվի առնու՞մ  են տեղական ազգային-մշակութային բաղադրիչն ուառանձնահատկությունները, թե՞  ամեն բան չափվում է այսպես ասած գծված մատրիքսի շրջանակում:
Ցավոք,արևմտյան փորձագետներն ավելի շատ առաջնորդվում են իրենց կողմից առաջ քաշվող, այսպես կոչված, «համահարթեցման սկզբունքներով»: Այնինչ,օրենքներ ընդունելիս,միջազգային պայմանագրեր կնքելիս միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներն ու նորմերը նկատի ունենալուն զուգահեռ նախ և առաջանհրաժեշտ է հաշվի առնել մեր երկրում առկա հիմնախնդիրները,դրանց տեղական,բնորոշ առանձնահատկությունները, հասարակական կյանքում դրանց  առաջացրածկամ հնարավոր հետևանքները, դրանց լուծման՝ իրավիճակից բխող նախընտրելի ձևերն ու միջոցները և ամենակարևորը՝ մեր ազգային  ու պետական շահերը,այլ ոչ թե արևմտյան՝ լղոզված, ապազգային, գլոբալիզացիոն չափանիշները:
5. Հաճախ է խոսվում Արևմուտքի կամ Եվրոպայի երկակի ստանդարտների մասին:Երբեմն այդ մասին կարծիքներ հնչում են ամենաբարձր մակարդակով. հիշենք թեկուզ ՌԴ նախագահի ու ԱԳ նախարարի մի քանի հայտարարությունները եվրոպական կամ արևմտյան երկակի ստանդարտների մասին: Ինքներդ էլ Ձերխոսքում որոշակի ակնարկ արեցիք այդ մասին: Ձեր կարծիքով այդ նույն ստանդարտները գործու՞մ են արդյոք այն փորձագիտական մասնագիտական խմբերում ու հանձնաժողովներում,որոնք ասենք ստուգում են մեր օրենքներիհամապատասխանությունը ընդունված չափանիշներին:
Երկակի չափանիշներով ղեկավարվելը միանշանակորեն բնորոշ է արևմտյան երկրներին: Ընդ որում, այդ չափանիշները ոչ միայն ընկած են արևմտյան երկրներիկամ համապատասխան միջազգային կազմակերպությունների արտաքին քաղաքականության ու գործունեության հիմքում (որպես չգրված օրենք), այլ նաև պարբերաբար կիրառվում են փորձագիտական կամ այլ մակարդակներում:Կարծում եմ՝ դրանով միայն հեղինակազրկվում են երկակի չափանիշներ կիրառողները և նրանց ներկայացրած պետությունները կամ կազմակերպությունները:
6. Վերջին ամիսներին նաև հնչեց կարծիք,որ հաճախ կրոնական այլևայլ կարզմակերպություններ փորձում են Հայաստանում արմատակալել բարեգործականկազմակերպության անվան ներքո: Ստացվում է, որ թույլ է ոչ միայն Հանրապետության կրոնական կյանքը կարգավորող օրենքը, այլ նաև այն օրենսդրական այսպես ասած համալիրը, որը կարգավորում է բարեգործությունն առհասարակ ու բարեգործության անվան ներքո նյութական ֆինանսական միջոցների Հայաստան մուտքը:Որպես իրավաբան ինչ լուծման տարբերակ կառաջարկեք Դուք: Եվ կա՞ արդյոք թույլ օրենսդրական դաշտի մեջ մարդկայինշահավետության գործոնը` Ձեր տեսակետը խնդրեմ:Կրոնի մասին նոր օրենքի ընդունմանը զուգահեռ՝ պետք է վերացվեն նաև բարեգործության ու, ընդհանրապես, հասարակական կազմակերպությունների ոլորտը կարգավորող օրենքների, իրավական այլ ակտերի իրավական բացերը:Օրինակ, որպես հասարակական կազմակերպություն գրանցված, սակայն քողարկված կերպով կրոնական կամ այլ գործունեություն ծավալող կազմակերպությունները պետք է ճանաչվեն օրենքով սահմանված կարգով չգրանցված և (կամ) չգործող կազմակերպություններ, և դրանց նկատմամբ պետք էկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
7. Տեսնու՞մ եք արդյոք անհրաժեշտություն Հայաստանում  որոշ  օրենքների խստացման ու մեր ազգային անվտանգության հայեցակարգի հետ համապատասխանեցման, եթե կան անհամապատասխանություններ իհարկե:
Աղանդները,աստիճանաբար,բայց հաստատուն կերպով պառակտելով հասարակությունը, անմիջական-իրական սպառնալիք են մեր ազգային ու պետական անվտանգության համար: Կոնկրետ այդ առումով անհրաժեշտ է ոչ միայն ընդունել կրոնի ոլորտը կարգավորող հիմնովին նոր օրենք, այլև լրամշակելոլորտին առնչվող այլ օրենքներն ու իրավական այլ ակտերը:
8. Համամի՞տ եք այն մտքին,որ Կրոնը երբեմն դառնում է քաղաքական շահարկմանառարկա ինչպես ներքաղաքական կյանքում, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ: Օրենսդրական առումով, գոնե արտաքին ազդակներինվազեցման կամ չեզոքացման համար, ի՞նչ լուծումներ կառաջարկեք որպես քրիստոնյա, հայ, ՀՀ քաղաքացի և իրավաբան:
Վերն արդեն նշեցի,որ կրոնական գործոնը հաճախակի չարաշահվում է հատկապեսմիջազգային կառույցների և արևմտյան երկրների կողմից:Որպես լուծում՝ կառաջարկեի կրոնի ոլորտը կարգավորող որակյալ նորմատիվ-իրավական ակտերի,առաջին հերթին նոր օրենքի ընդունում: Օրենք, որն, այո, հիմքում կունենա,կզուգակցի ինչպես Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի տեղական առանձնահատկությունները, այնպես էլ միջազգային-իրավական համընդհանուրսկզբունքներն ու նորմերը:

Աղբյուրը` Yanblog

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more