Այսօր կներկայացնենք, թե ինչ կերպարով 100-ից 200 տարի հետո հայ ժող պատմության մեջ կհիշեն Պարույր Հայրիկյանին:
Պարույր Վիրավոր Հայրիկյանը ազգային ազատագրական պայքար է սկսել մղել դեռ ԽՍՀՄ ժամանակներից, բանտարկվել է, բայց իրեն ոչ թե տվել է բանտային կյանքին, այլ բանտից դուրս գալով՝ շարունակել է իր ազատագրական պայքարը արդեն Անկախ Հայաստանում:
Նրան իր պայքարի համար կոչեցին Սիմվոլ, սակայն այս անունը իրեն սպառեց 2012-2014 թվականներին, երբ ինքը պատրաստվում էր նախագահ դառնալ: Նա կոնֆլիկտ ուներ Վարդան Մեղավորի հետ, ով աղբյուրների պնդմամբ մահափորձ էր կատարել Պարույր Հայրիկյանի նկատմամբ, որի ընթացքում վերջինս վիրավորվել էր թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես, ինչի մասին ամիսներ շարունակ խոսում էին հայկական բոլոր լրատվամիջոցները:Այդ մահափորձից հետո նա մնաց հայ ժողովրդի պատմության մեջ որպես Պարույր Վիրավոր:
Մտահոգվելով ազգի մասին, որ հանկարծ վերջինս չկորցնի իր հավատարիմ զավակին, նա պետական գանձարանից վերցրեց 20.000.000 դրամ և ուղևորվեց արտագնա բուժման: Հետ գալուց հետո նա Ազատության հրապարակում իր 7-ից 12 համախոհների հետ, որոնց անունները պատմությունը չի պահպանել, պարբերաբար կազմակերպում էր հանրահավաք:
Պարույր Վիրավոր Հայրիկյանը այդպես էլ լայն զանգվածների կողմից մնաց չհասկացված, որովհետև ինքնահաստատման դարբնոցում՝ ֆեյսբուքում, իր ստատուսները գրում էր արևմտահայերեն:
Ազգի ապագայով մտահոգվեցին՝ Էդգար Խաչատրյանը և Մովսես Դեմիրճյանը
Կարող եք կարդալ նաև, թե ի՞նչ կերպարով 100-200 տարի հետո պատմության մեջ կհիշեն Գալուստ Սահակյանին: