▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Գարպետյան` Գլենդելի նոր քաղաքապետը

Վարդան Գարպետյանը կծառայի Գլենդելում որպես քաղաքապետ շնորհիվ ավագանու խորհրդի` երկուշաբթի օրվա միաձայն քվեարկության, որտեղ նոր և հին դեմքերը պաշտոնապես երդվեցին իրենց պաշտոններով ծառայել քաղաքացիներին:

Քաղաքի ավագանում խորհրդի պաշտոնյաներ Արա Նաջարյանն ու Զարեհ Սինանյանը երդվեցին ծառայել քաղաքացիներին ևս 4 տարի: Առաջին անգամ նրանց կողքին էր նաև Վրեժ Աղաջանյանը:

Թեկնածուներ Արդի Քասախյանը և Րաֆֆի Մանուկյանը համապատասխանաբար կշարունակեն մնալ իրենց պաշտոններում` որպես քաղաքի գործակատար և քաղաքի գանձապետ:  

Նախքան Գարպետյանի` իր նոր պաշտոնը ստանձնելը, գործող քաղաքապետ Պաուլա Դեվինը հասցրել է լայն ճանաչում ձեռք բերել քաղաքի զարգացման գործում  իր ներդրման համար: Նա ընտրվել էր 2014 թվականին և այժմ պաշտոնավարման վերջին տարում է գտնվում:

Գարպետյանը, որի` որպես քաղաքապետի ընտրությունը տեղի է ունեցել հանդիպման վերջում, հանդիպման ժամանակ խոսել է քաղաքային ծրագրերը շարունակելու իր նպատակների մասին, ինչպես նաև բոլոր այն գործերի մասին, որոնք պատրաստվում է նախաձեռնել:

«Ես անհամբերությամբ սպասում եմ քաղաքացիական աշխատողների հետ: Միասին մենք շարունակելու ենք պահպանել մեր քաղաքը գեղեցիկ և դինամիկ, այն դարձնել ավելի անվտանգ  վայր ապրելու համար»,- ասել է Գարպետյանը:

Իրենց հերթին Արմինա Գարպետյանը և Գրիգորյանը նշել են, որ անհամբեր սպասում են, որ նորից պաշտոնավարեն և ծառայեն քաղաքացիներին:

Արմինա Գարպետյանը առաջին անգամ ընտրվել էր 4 տարի առաջ, իսկ Գրիգորյանը`2001 թվականին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին