▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ոչ այլ ինչ է, քան հերթական անգամ ժողովրդի գրպան մտնելու էժանագին քայլ

««Ի ուրախություն» մեզ սպառողներիս, այսօրվանից քաղաքի որոշ սուպերմարկետներում գնումներիս կատարելիս պետք է վճարենք 1 հասարակ փոքր պոլիէթիլենային  տոպրակի համար 10 դրամ, իսկ մեծի համար` 20 դրամ:

Սա ուղղակի ոչ այլ ինչ է, քան հերթական անգամ մեր ժողովրդի գրպան մտնելու էժանագին քայլ:

Սրա տակ իբր թաքնված է մեր էկոհամակարգը փրկելու հարցը, բայց այս հանճարեղ մտքի հեղինակը հաշվի չի առել, որ բնության շրջակայքը աղտոտողը նորից կաղտոտի, թեկուզ վճարելով պոլիէթիլենային  տոպրակի  դիմաց:

Աղտոտողը չի էլ գիտակցում որ, նույնիսկ պոլիէթ. հումքից նյութերի փտման համար պահանջվում են տասնյակ տարիներ, որոշների համար էլ`(պոլիէթիլենային շշեր) հարյուրավոր:
Կարծում եմ, որ այստեղ պետք է լուրջ աշխատանք կատարեն մեր սանմաքրման և էկոհամակարգի պատասխանատուները:
Գաղտնիք չէ, որ մեր աղբավայրերում մոտ 100-150 հոգի մեղմ ասած տեսակավորում է թափված աղբը, որի յուղոտ մաս է կազմում պոլիէթիլենային  տոպրակները, տարաները և այլն:

Այնուհետև այդ տեսակավորված «ապրանքը» , որպես երկրորդային հումք, վաճառվում է համապատասխան պահանջարկ ունեցող շուկաներում, որտեղ էլ որ անցնում է հատուկ մշակում և կիրառվում համապատասխան պետքերի համար:
Փաստորեն, հաց գնելիս մեր թոշակառուն պետք է վճարի 100 դր. + 20 դր. պոլիէթ. տոպրակի համար:

Ժողովուրդ, սա հերթական ապրանքային թանկացումների շարքից է:

Ժողովուրդ,  ծիծաղելի է, երբ հաց գնելիս պարտավոր ենք վճարել 20 դրամ և այդ քայլով լուծել էկոհամակարգի առջև ծառացած խնդիրներից մեկը:
Կամ էլ՝ մենք պետք է «հետ գնանք» դեպի խորհրդային տարիներ, վերցնենք տատիկների կարած չթից տոպրակները և գնանք սուպերմարկետ առևտուր անելու ...կամ էլ մեր ուժգին բողոքն արտահայտենք այս հերթական թալանի շուրջ»,-Asekose.am-ին իր մտահոգությունն է ներկայացրել Երևանի բնակիչ Դավիթ Բալասանյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին