▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

8500 դոլարով վաճառված նկար. ինչպես է աջակցել System of a Down-ի անդամ Ջոն Դոլմայանը «Օրրան»-ին

 

Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքում ՝ սույն թվականի հոկտեմբերի սկզբին, տեղի ունեցավ Օրրանի ամենամյա 11-րդ բարեգործական ընթրիքը, որի նպատակն էր դրամական միջոցներ հայթայթել՝ 275 կարիքավոր երեխաների և 80 միայնակ տարեցների կարիքները հոգալու համար:

Ընթրիքի ավանդական մաս կազմող բարեգործական աճուրդի բազմաթիվ նմուշների շարքում էր հանրահայտ System of a Down ռոք խնբի անդամ Ջոն Դոլմայանի ձեռքի աշխատանքը՝ նկար հարվածային ափսեի վրա, որը վաճառվեց 8500 ԱՄՆ դոլարով: Բացի այդ, Ջոնը մեծ գումարով ձեռք է բերել Օրրանի երեխաների ձեռքի աշխատանքը:

 

 

 

 

 

 

 

Ընթրիքին ներկա գտնվեցին նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը և դերասանուհի Անժելա Սարաֆյանը, որոնք իրենց ուղերձի խոսքով կոչ արեցին ներկաներին օգնության ձեռք մեկնել կարիքի մեջ հայտնված հայրենակիցներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին