▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ հին Երևանի մնացորդների վերացումը «նոր իմպուլս» ստացավ՝ հիմա պայթեցնում են

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Երևանում շենք են պայթեցրել, որը ավելի քան 90 տարի առաջ էր կառուցվել: Սակայն դա, ըստ պաշտոնական վարկածի, ահաբեկիչները չեն արել, չնայած նման տարբերակը ավելի մոտ կարող էր լինել իրականությանը: Արել է դա հենց ինքը՝ շենքի սեփականատերը:

Մինչ այս դեպքը հին շինությունները ոչ թե պայթեցվում, այլ ապամոնտաժվում էին, քարերը համարակալվում էին ու ինչ-որ տեղ էին տեղափոխվում: Դա գոնե հետագայում վերականգնելու հույս էր թողնում: Երեկ հին Երևանի մնացորդների վերացումը «նոր իմպուլս» ստացավ՝ հիմա պայթեցնում են: Այնպես, ինչպես ահաբեկիչները:

Հրապարակումներից դատելով՝ տարբեր գերատեսչություններ այժմ փորձում են մաքուր դուրս գալ, կատարվածի մեղքն իրենցից գցել: Քաղաքապետարանը մատնացույց է անում Արտակարգ իրավիճակների նախարարությանը, նախարարությունը ևս՝ ինչ-որ մեկին, քաղաքաշինության նախարարությունն ասում է՝ ոչնչից տեղյակ չի եղել: Արդյունքում ստացվում է, որ քաղաքն անտեր է:

Ամենակենտրոնում կարելի է շենք պայթեցնել, ու ոչինչ… Ես դեռ մանրամասն կգրեմ այս մասին, սակայն ես ցավ եմ ապրում քաղաքի համար: Ու նաև ցավալի է, որովհետև այս պայթյունը դարձավ առաջին աղմկոտ ակցիան նոր վարչապետի օրոք:

Նրա նշանակումը շատ ջերմ ընդունվեց: Կարեն Կարապետյանի նշանակումը ընկալվել էր որպես փոփոխությունների, նորարարությունների ու նոր մոտեցումների մեկնարկ: Եվ ահա, խնդրեմ՝ «նոր մոտեցում»:

Եվս մի պահ. դա տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին՝ Հայաստանի նորագույն պատմության ամենասարսափելի ոճրագործության տարելիցի օրը: Այսքանը առայժմ: Երեկոյան կգրեմ՝ ինչ եմ ես այս ամենի շուրջ մտածում:

Մարկ Գրիգորյան



Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին