▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես Հրանտ Թոխատյանի «Վերջին Մոհիկյանը» Բաքվում նոր հիստերիայի ալիք բարձրացրեց

Հաճախ ենք լսում, որ պետք չէ թերագնահատել թշնամու խելքը, բայց արի ու տես, որ ինչքան փորձում ես, միևնույն է, ադրբեջանցիների զառանցաքները և մտքի թռիչքն ամեն անգամ ստիպում են մտածել, որ մարդ անգամ թշնամի ունենալուց պետք է բախտ ունենա: 

Նորություն չեմ ասի, որ Բաքվում ցանկացած բան, որը կարող է հիշեցնել հայերին, միանգամից ատելությամբ է ընդունվում, և հաճախ այդ ատելությունից մթագնում է նրանց ուղեղը, արդունքում` կորցնում են սթափ մտածելու կարողությունը:

Այսպիսով, հերթական ազգային ատելության և դատափետման է արժանացել Բաքվում գտնվող գրախանութներից մեկը, որտեղ վաճառվում էր Ջեյմս ՖենիմորԿուպերի «Վերջին մոհիկանը»  գիրքը, որից հետո ադրբեջանցիներից մեկը ֆեյսբուքում մեծ աղմուկ էր բարձրացրել` ասելով, թե ինչպես կարող էին Բաքվի կենտրոնում վաճառել հայերի մասին պատմող գիրք, ավելին` պնդում էին, որ տվյալ գրախանութը պետք է փակել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա դա շփոթել էր ռուսական СТС հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Последний из Магикян» հայկական ընտանիքի մասին պատմող հեռուստասերիալի հետ, որում գլխավոր դերում հանդես է գալիս Հրանտ Թոխատյանը: Չնայած ակնհայտ շփոթմունքին`  զայրացած ադրբեջանցիները ֆեյսբուքում ակտիվորեն տարածում էին իրենց բողոքը` առանց ուշադրություն դարձնելու անվանումների տարբերությանը և այն փաստին, որ Կուպերը 19-րդ դարի հեղինակ է:

Ինչ խոսք, ատելությունը ստիպում է առանց այն էլ ոչ ադեկվատ ադրբեջանցիներին ամբողջովին բացահայտել իրենց խելքը կամ ավելի ճիշտ` դրա բացակայությունը:

Հեղինակ` Ա. Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին