▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի հատ նստի բան եմ ասում, ո՞ւր ես գնում, Նա'ռ. Էդուարդ Շարմազանովը՝ Նաիրա Զոհրաբյանին

 

Արդեն տեղեկացրել ենք, որ Ազգային ժողովն այսօր կրկին նիստ չգումարեց, քանի որ չկարողացավ ապահովել քվորում: Այսօրվա նիստին ներկայացել էր 11 պատգամավոր, սակայն ինչպես հայտնի է` քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայություն:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կարելի է եզրակացություն անել, որ խորհրդարանում ներկա են այն պատգամավորները, ովքեր ապրում են իրենց հալալ աշխատավարձով:

ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը կատակեց՝ասելով , որ իր խոսափողը կարող է տրամադրել Նաիրա Զոհրաբյանին:

«Մի հատ նստի բան եմ ասում, ո՞ւր ես գնում, Նա'ռ»,-ասաց Աժ փոխնախագահն ու ափսոսանքով շնորհակալություն հայտնեց այն պատգամավորներին, ովքեր Ազգային Ժողովի հաջորդ գումարմանը չեն աշխատելու:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին