▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսանկարներ աշխարհահռչակ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և իսպանուհի Անժելայի պսակադրությունից

Էջմիածնի Ս. Հռիփսիմե եկեղեցում, երկուշաբթի, տեղի է ունեցել  աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հարսանիքը:

Քանի որ  Սերգեյ Խաչատրյանի ընտրյալն  իսպանացի է, իբրև հարսնացուի հայրական տուն ընտրվել էր Կասկադ հյուրանոցը: Ի դեպ, Սերգեյի  կինն՝ Անժելան շատ լավ տիրապետում է հայերենին:

Asekose.am-ի տեղեկություններով, աշխարհահռչակ ու տաղանդավոր հայ երիտասարդի պսակադրության արարողությանը ներկա են եղել նորապսակների հարազատները, ընկերներն ու մտերիմ արվեստագետները:

Հիշեցնենք, որ չնայած Սերգեյ Խաչատրյանը 1993 թվականից  մշտապես բնակվում է Գերմանիայում, սակայն նա հաճախ համերգներով հանդես է գալիս Հայաստանում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին