▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ դիմավորեցին Վարչապետին. Հնչեց Հայաստանի հիմնը

Ազգային Ժողովում կայացած ընտրությունից հետո՝ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապել էր Հանրապետության հրապարակ, որտեղ հավաքված բազմությունը շունչը պահած հետևում էր խորհրդարանում ընթացող հատուկ նիստին: Հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ, ինչպես պայմանավորվել էին, կրում են Նիկոլ Փաշինյանի պատկերով սպիտակ վերնաշապիկներ՝ ի նշան խաղաղ հեղափոխության: Հայաստանի դրոշի գույները արտացոլող փուչիկներով նրանք դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին:

Փաշինյանի և մյուսների ելույթներից առաջ Հրապարակում հնչեց Հայաստանի հիմնը:

 

Ստորև ներկայացվող տեսանյութում դիտեք, թե ինչպես Հնարապետության հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ արձագանքեցին Նիկոլ Փաշինյանի ընտրությանը: Կարդացեք նաև՝ Հայ ժողովուրդն այսօր նույնքան ոգևորված ու հաղթանակած է, որքան Շուշիի ազատագրման օրը. Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին