▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 1-ի դեպքերի համար չեմ ասել՝ «չգնային չզոհվեին». Նունե Եսայանը հերքում է

 

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը երգչուհի Նունե Եսայանը ևս մեկ անգամ անդրադարձավ Մարտի մեկի դեպքերի վերաբերյալ աղմկահարույց պատմությանը, որի ժամանակ նրան մեղադրում էին, որ ասել է՝ «Չգնային չզոհվեին»։

Երգչուհու խոսքով՝ իր իրավաբանի հետ խորհրդակցելուց հետո որոշել է լռել և չանդրադառնալ այդ հրապարակմանը, սակայն ևս մեկ անգամ հերքում է, որ նման արտահայտություն է արել:

 

 

 

 

 

 

 

 

 

«Մարտի մեկի դեպքերի վիդեոներն եմ դիտում եւ շատ զայրացած, որ այնտեղ տեսնում եմ անչափահաս երեխաների։ Հաջորդ առավոտ ինձ զանգում է մի աղջիկ և հարցնում, թե ինչ եմ կարծում։ Ես էլ զայրացած նախորդ օրվա տեսածից ասում եմ՝ ինչ գործ ունեին այդ անչափահաս երեխաները։ Եվ նրանք գրում են, թե Նունե Եսայանն ասաց չգնային չզոհվեին»,-պարզաբանեց երգչուհին:

 

 

 

 

 

 

 

 

Հավելենք, որ այսօրվա ասուլիսի առիթն էլ մեկ այլ աղմկահարույց պատմություն է, որի համաձայն՝ Նունե Եսայանին մեղադրում են տնից ապօրինի կերպով բնակիչներին հանելու մեջ, այնինչ երգչուհու ներկայացուցիչ Վազգեն Միրզոյանը Asekose.am-ի հետ զրույցում պարզաբանեց տեղի ունեցածը.

«2014 թ.-ից հետո տունը սեփականության իրավունքով պատկանում է Նունե Եսայանին, իսկ  մինչև 2014 թ. եղել է բանկի գրավի տակ: Այդ տանը բնակվող մարդիկ խնդրել են Նունե Եսայանին այդ տունը գնել, որպեսզի բանկն ավելի էժան գնով չվաճառի երրորդ անձի, և այդ տունը կորի:

 

 

 

 

 

 

 

 

2014-ին Նունե Եսայանն այդ տունը գնել է բանկից, սակայն այդ նույն թվականից տան բնակիչներն ամեն օր Նունե Եսայանին ասում են, որ  կտանք Ձեր գումարը,  բայց առ այսօր որևէ գումար չեն տվել: Ստացվում է, որ մարդիկ շարունակում են  4-5  տարի այդ տանը բնակվել, ինչի դիմաց էլ Նունե Եսայանն ասում է, որ իմ գումարը տվեք կամ էլ դուրս եկեք, որ այն վաճառեմ, առավել ևս, որ այս տարիների ընթացքում ոչինչ չեն տվել: Մենք ինքներս մոտ երեք տարի բանավոր ձևով դիմել ենք այդ մարդկանց, տարեսկզբին նաև գրավոր էլ ենք դիմել: Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ Նունե Եսայանն ունի անշարժ գույք, որը փաստացի չի կարող տնօրինել»:

Կարդացեք նաև՝  Իրականում ինչու է Նունե Եսայանը բնակիչներին հանում տնից. պարզաբանում է երգչուհու փաստաբանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին