▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ՊՆ-ն ցուցադրել է իրենց բանակի 100-ամյակին նվիրված տեսանյութ՝ Արա Գևորգյանի «Արցախ» երգի ներքո

Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էս շատ թույն բան ա։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ադրբեջանի ՊՆ պաշտոնական «Յութուբ» ալիքում սարքել ա իրենց բանակի 100-ամյակին վերաբերող հոգեփռշտիկ տեսանյութ։ Ու ամբողջն Արա Գևորգյանի «Արցախի» ֆոնին»։

Տեսանյութը կարող եք դիտել այս հղումով

Հավելենք, որ  ադրբեջանցիները բազմիցս փորձել են յուրացնել հայ երգահանի «Արցախ» ստեղծագործությունը և սովորության համաձայն` այն ներկայացնել որպես ադրբեջանական:

Նշենք, որ Asekose.am-ի հետ զրույցում անդրադառնալով տվյալ թեմային` Արա Գևորգյանն ասել էր. «2015 թ.-ի ապրիլի 24-ին` Ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ,  ռուսական հեռուստալիքներից մեկը ռեպորտաժ էր պատրաստել, որում օգտագործել էր ադրբեջանական երաժշտություն, դա ես ինքս էի տեսել: Նշեմ, որ այդ երաժշտությունը հաճախ հնչում է նաև մեզ մոտ` Վերնիսաժում, ինչից ելնելով հաճախ եմ դիմում տեղի մարդկանց` հորդորելով այլևս չմիացնել նման երաժշտություն:

 

 

 

 

 

 

 

 

Այդ միջադեպից հետո մենք նամակ ուղարկեցինք ռուսական հեռուստալիքին` խնդրելով չօգտագործել այնպիսի երաժշտություն, որից իրենք տեղյակ չեն, ապա նաև ուղարկեցինք իմ բոլոր ձայնասկավառակները, որպեսզի հարկ եղած դեպքում օգտվեն: Առհասարակ, այս առիթով բազմիցս նշել եմ, որ եկեք օգտվեք առիթից և դիմենք  դատարան, ամեն տեղ էլ խոսել եմ այդ մասին` նշելով, որ ինձ պետք է փաստաբաններ, ովքեր միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ հայցով հանդես կգան` ծնկի բերելով նրանց: Ցավոք, մեր երկրում չեմ կարողանում իմ շուրջը բերել նման մարդկանց: Դատի տանք և հաղթենք, բոլոր ապացույցներն ունեմ, իսկ ովքեր ևս մեկ անգամ ուզում են ստուգել ասածներս, կարող են յութուբյան իմ պաշտոնական էջում գտնել «Antitapor Ara Gevorgyan Story of Artsakh music» հոլովակը, և ամեն ինչ պարզ կդառնա»:

Կարդացեք նաև` Ռուսական հեռուստաալիքն «Արցախ»-ը ներկայացրեց որպես ադրբեջանական, իսկ Ադրբեջանում վերջապես հասկացան իրենց սխալը

Համբերության բաժակը լցվել է. Արա Գևորգյանն Իլհամ Ալիևին նամակ կուղարկի

Ադրբեջանն իր ռազմական կարողությունը ցուցադրում է Արա Գևորգյանի երաժշտության տակ

Ադրբեջանցիներն ինքնամոռաց պարում են Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին