▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ֆարմանյանը հերքել է քրոջ ձերբակալման մասին լուրը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիում երեկ լուրեր էին շրաջանառվում այն մասին, որ ձերբակալվել է ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը:

 

 

 

 

 

Տեղական լրատվամիջոցները ևս հաղորդել են այդ մասին: Իսկ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը. «Քրեական գործի մասով որևէ տեղեկություն չեմ կարող հայտնել»,- ասել է դատախազը:

Պարզաբանում է տվել նաև Անահիտ Ֆարմանյանի իրավաբան Հովհաննես Խուդոյանը, վերջինս փոխանցել է, որ Անահիտ Ֆարմանյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այն հարցին, թե կա՞ արդյոք ձերբակալման կամ կալանավորման որոշում, իրավաբանը պատասխանել է, որ դեռևս նման տեղեկության չի տիրապետում, համապատասխան ծանուցում ևս չի եղել:

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթի թղթակցի հարցին ի պատասխան` պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ևս հերքել է քրոջ ձերբակալման մասին լուրը. «ո՛չ, ո՛չ, նման բան չկա»,- ասաց նա: Գյումրիում նման լուրերի հիմք հանդիսացել է ՇՊՀ-ում արձանագրված չարաշահումների հերթական դեպքի հայտնաբերումից հետո հարուցված քրեական գործը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին