▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարիքով կանանց հետ սեռական կապեր ունեցել եմ, բայց նրանցից երեխաներ՝ ոչ. Նարեկ Մակարյան

 

 

 

 

 

 

 

Ուրբաթ օրը՝ հունիսի 26-ին, «6-րդ զգայարան» հեռուստաշոուի հերթական հյուրը երգիչ, «Հայաստանի Ձայնը» նախագծի մասնակից Նարեկ Մակարյանն էր: Հաղորդման ընթացքում էքստրասենսները սկանդալային և սենսացիոն բացահայտումներ արեցին՝ ըստ որոնցից մեկի՝ Նարեկ Մակարյանը բազմիցս սեռական կապեր է ունեցել իրենից տարիքով մեծ կանանց հետ: Այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչի հետ, ով մեզ հետ զրույցում չհերքեց այդ ամենը՝ ասելով.

«Իրականում, նման բան եղել է: Ես շփվել եմ ինձանից տարիքով մեծ՝ գուցե 10 տարի և փոքր ինչ ավել, տարիքով կանանց հետ, բայց նրանցից ոչ ոքից ես երեխա չունեմ, ինչպես որ հաղորդման էքստրասենսներն ասացին: Եթե փորձենք այս ամենին նաև այլ տեսանկյունից նայել, ապա պետք է նշեմ, որ այդ շփումները տղամարդուն բավական հասունացնում են»,- պարզաբանեց Նարեկը:

Թե ինչո՞վ է պայմանավորված հենց տարիքով մեծ կանանց իր նախապատվությունը տալու հանգամանքը, երգիչը նշեց, որ նրանց հետ շփվելն իր համար չափազանց հետաքրքիր է և որ ի տարբերություն երիտասարդ աղջիկների՝ նրանց կյանքի փորձը շատ ավելի հասուն է.

«Երբ ես շփվում եմ իմ տարիքակից աղջիկների հետ, զգում եմ, որ նրանք ինֆորմացիայի բավականին մեծ պակաս ունեն, քանի որ հագուստի և նորաձևության թեմաներից բացի չեն կարողանում մեկ այլ թեմայի շուրջ զրուցել. իհարկե, խոսքս ոչ բոլորին է վերաբերվում, բայց, ամեն դեպքում, մեծամասնությանը:  Իսկ ինչ վերաբերում է նրանց կրթությանը, ապա պետք է ասեմ, որ դա նրանց մոտ, համենայն դեպս ինձ համար, շատ քիչ է: Այդ իսկ պատճառով է, որ խոսելով ավելի հասուն մարդու հետ, ծանոթանալով նրա գաղափարին՝ նախապատվությունս տալիս եմ հենց տարիքով կնոջը»,- նշեց Նարեկ Մակարյանը՝ հավելելով, որ իր համար մեծ նշանակություն ունի նաև կանանց սեքսուալ կյանքը.

«Ինձ գրավում է նաև այն, որ տարիքով կինը սեքսուալ կյանքի ավելի մեծ փորձ ունի, ինչն ունի նաև իր հետաքրքությունը»,- պատմեց Նարեկը՝ չբացառելով, որ գուցե ապագայում իր կնոջ կարգավիճակում հայտնվի իրենից հասուն մեկը.
«Չեմ ուզում ոչ հաստատել, ոչ էլ բացառել իմ ամուսնությունը տարիքով կնոջ հետ: Եթե գոյություն  ունի սեր, զգացմունք, կարծում եմ, որ պետք է մի կողմ դնել ամեն ինչ և գնահատել միմյանց»,- ավելացրեց Նարեկ Մակարյանը:

Անդրադառնալով հաղորդման ընթացքում էքստրասենսների կողմից հնչեցրած այն բնութագրումներին, որոնց համաձայն՝ նա բավական ինքնասիրահարված և կնամոլ անձնավորություն է, երգիչը նախ ծիծաղեց, ապա՝ ասաց.

«Չեմ կարող ասել, որ ինքնասիրահարված եմ: Էկրաններից այն կողմ ամեն ինչ այլ է, իսկ իրական կյանքում՝ բոլորովին այլ: Հաշվի առնելով, որ ես շոու բիզնեսի ներկայացուցիչ եմ, միգուցե իմ կերպարի շնորհիվ է, որ նման կարծիք հնչեց, բայց պետք է ասեմ, որ կյանքում ես այդպիսին չեմ»,- նշեց երգիչը:

Խոսելով իր կնամոլ լինելու մասին՝ երգիչը նկատեց, որ այդ երևույթն ինչ-որ մի տեղ նորմալ է համարում.

«Չեմ կարող հերքել, որ ես կնամոլ եմ, բայց դրա հետ մեկտեղ կցանկանամ նշել, որ ավելի շատ կնամեծար եմ»,- պարզաբանեց Նարեկ Մակարյանը:

Զրույցի ընթացքում խոսելով նաև մարդկանց շրջանում քննարկումների առիթ հանդիսացող թեմաներից մեկի մասին, որոնք վերաբերում են իր ամուսնությանը, Նարեկը պարզաբանեց, որ դա չի համապատասխանում իրականությանը՝ ավելացնելով, որ այդ ամենի պատճառը վերջերս ավարտված սերիալներից մեկն էր, որում մասնակցություն էր ունենում նաև ինքը.

«Այդ ամենն իրար խառնեց նաև Մերի Մակարյանը, ով «6-րդ զգայարան»-ի սկզբում նշեց, թե ինձ հետ միասին ինչու չի ներկայացել նաև իմ կինը: Իրականում, երբ ես նկարահանվում էի սերիալում, վերջին տեսարանում ամուսանացա, ինչից հետո էլ տարածվեցին այդ խոսակցությունները: Եվ այս դեպքում Մերին, կարծելով, թե ես իրականում ամուսնացել եմ, ինձ նման բան ասեց: Ես էլ իմ հերթին, կարծելով, թե նա կատակ է անում, ձայն չհանեցի: Բայց, իհարկե, արդեն հաղորդման շրջանականերից դուրս ամեն ինչ պարզաբանվեց թե իմ, և թե Մերիի համար»,- պատմեց Նարեկ Մակարյանը:

Իսկ վերջում, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ներկա պահին իր սիրտը զբաղված է, երգիչն ասաց.

«Ներկա պահին, իմ կյանքում ոչ ոք չկա: Այսօր տղամարդու համար շատ դժվար է իր համար ընտրել իր կողակցին, դա շատ բարդ և ծանր ընտրություն է: Այս պահին, այսպես ասած, որոնումների մեջ եմ»,- նշեց Նարեկ Մակարյանը:

Հավելենք նաև, որ Asekose.am-ի թղթակիցը ստացավ նաև երգչի մայրիկի մեկնաբանությունը՝ կապված որդու՝ տարիքով կանանց նախապատվություն տալու հետ: Ըստ Նարեկի մայրիկի խոսքերի՝ նա դեմ չէ, որ որդին շփվում է տարբեր տարիքային սահմաններ ունեցող կանանց հետ.

«Իհարկե, չեմ ողջունում, բայց կյանք է, ամեն ինչ կարող է պատահել»,- եզրափակեց Նարեկ Մակարյանի մայրիկը:

Ստորև ներկայացնում ենք Նարեկ Մակարյանի մասնակցությամբ «6-րդ զգայարան» հեռուստաշոուի հաղորդման անոնսը.

 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին