▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշել էինք ընտանիքով լավ ժամանակ անցկացնել, բայց ես այսպես ասած «փչացրեցի». Նիկոլայ Եղիազարյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է, որ հունիսի 28-ին դերասան Նիկոլայ Եղիազարյանը կոտրել է ձեռքը, որը, սակայն, օրեր շարունակ խնամքով թաքցնում էր: 

«Քույրիկս փեսայիս հետ միասին մեր ընտանիքին հրավիրել էին Ծաղկաձոր, մենք էլ որոշեցինք միանալ իրենց և բոլորով լավ ժամանակ անցկացնել, բայց ես այսպես ասած «փչացրեցի» և ստիպված եղանք արագ վերադառնալ»,-պատմել է Նիկոլայը:

Դերասանը նկատել է նաև, որ վնասվածք է ստացել ձիու վրայից վայր ընկնելու պատճառով. «Ձին իմ ամենասիրելի կենդանիներից մեկն է, և շատ եմ սիրում ձիավարել, ընդ որում բավականին լավ է դա ինձ մոտ ստացվում, բայց իմ մեղավորությամբ տեղի ունեցավ այդ պատահարը: Երբ շատ արագ էի ձիավարում, ընթացքում դուրս եկանք ասֆալտի վրա, որտեղ ձիու սմբակները սահեցին, և քիչ էր մնում ձին ևս ընկներ, այդ պահին ես ինքս ինձ գցեցի գետնին և արդյունքում կոտրեցի ձեռքս»:

Այս պահին դերասանի ձեռքը գտնվում է գիպսի մեջ:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին