▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բատակլանում» ելույթ ունեցած ռոք խումբը ցանկանում է նորից համերգ տալ թատրոնում

Eagles Of Death Metal խումբը Vice պարբերականին առաջին հարցազրույցն է տվել Փարիզի ահաբեկչություններից հետո:

Ամերիկյան Eagles of Death Metal ռոք խմբի անդամները ցանկություն են հայտնել ևս մեկ անգամ ելույթ ունենալու փարիզյան «Բատակլան» համերգասրահում, որը նոյեմբերի 13-ին ենթարկվել էր ահաբեկչության:  Ինչպես նշում է ria.ru-ն, կալիֆոռնիական ռոք խումբը վստահեցրել է, որ «Բատակլանի» վերաբացումից հետո մտադիր է նույն սրահում նորից ելույթ ունենալ:

 «Չեմ համբերում, թե երբ եմ նորից վերադառնալու Փարիզ ու նվագելու այնտեղ: Ուզում եմ, որ մեր խումբն առաջինը ելույթ ունենա «Բատակլանում»` դրա վերաբացումից հետո: Մեր ընկերները եկել էին այնտեղ ռոքնռոլ լսելու, բայց փոխարենը` մահացան: Ես ուզում եմ վերադառնալ այնտեղ ու ապրել»,-նշել է խմբի մեներգիչ Ջեսի Հյուզը` Vice-ին տված հարցազրույցում:

«Հանդիսատեսը մեր գրիմանոցում էր թաքնվում, եւ մարդասպանները ներխուժեցին այնտեղ», — վերհիշում է խմբի առաջատար Ջեսի Հյուզը: «Նրանք սպանեցին բոլորին, բացի այն տղայից, որը թաքնվել էր իմ կաշվե բաճկոնի տակ: Մարդիկ մեռած էին ձեւանում` այնքան վախեցած էին: Այնքան մարդ զոհվեց հիմնականում նրա համար, որ չէր ուզում լքել ընկերներին, մարդիկ իրենց մարմնով պաշտպանում էին իրար», — ասել է նա:

Համահիմնադիր Ջոշ Հոմմը հաստատել է, որ խումբը կշարունակի եվրոպական շրջագայությունը, որը հետաձգվել էր ահաբեկչական գործողությունների պատճառով: Այժմ Հոմմն իր բարեգործական Sweet Stuff Foundation հիմնադրամի միջոցով նվիրատվություններ է հավաքում փարիզյան գրոհների զոհերի օգտին:Աղբյուրը մանրամասնում է, որ իսլամիստենրի հարձակման հետևանքով 89 զոհերի թվում է նաև խմբի մենեջեր Նիք Ալեքսանդերը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ էին բացել քաղաքի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն գրանցվել էր «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:Բացի այդ, «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ընթացքում անհայտ անձինք պատանդ էին վերցրել հանդիսատեսին: Հավելենք նաև, որ զոհերի թվում է նաև մեր հայրենակցուհին՝ Լոլա Ուզունյանը։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին