▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսինս ուզում է՝ հինգ երեխա ունենանք. Ալլա Լևոնյան

Past.am-ը ներկայացրել է երգչուհի Ալլա Լևոնյանի գեղեցիկ ընտանիքը: Իր տեղն ու դիքը ունեցող երգչուհին բազմազավակ մայր է, ով ընտանեկան գործերն ու աշխատանքը դժվարությամբ է համատեղում, սակայն ամուսնու օգնությամբ ամեն ինչ հասցնում է: 

Ինչպես գիտենք, Ալլան ունի 3 զավակ` երկու դուստր, մեկ որդի:

«Մեծ աղջիկս` Ժաննան, տիրապետում է ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, այս տարի կավելանա նաև գերմաներենը, իսկ ապագայում ուզում է սովորել նաև իսպաներեն: Երեխաները  գնում են լողի: Աղջիկս հաճախում է դաշնամուրի, պարի տղան՝ նկարչության ու շախմատի»:

Հարցազրույցներից մեկի ժամանակ բազմազավակ մայրիկն նշել է, որ նրա ամուսինը ցանկանում է 5 երեխա ունենալ:

«Ամուսինս ուզում է հինգ երեխա ունենանք, ես էլ եմ շատ սիրում երեխաներ, սակայն հավատացեք, երգչուհու կարգավիճակում երրորդ երեխա ունենալն էլ մի քիչ դժվար է: Ես հաճախ երկրում չեմ լինում, զբաղվածությունս շատ է, սակայն ոչինչ չեմ ուզում բացառել: Աստված իր ժամանակին ամեն ինչ տալիս է»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին