▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նառա Դիլանյանը՝ երեխա չունենալու պատճառների մասին

Blognews.am-ը գրում է.

Սերիալային դերասանուհի Նառա Դիլանյանը, ով այժմ նկարահանվում է «Առաջնորդները» հեռուստասերիալում, մոտ 3 տարի է՝ ամուսնացած է։ Մինչ ամուսնությունը նա և ամուսինն ընկերություն են արել մոտ 13 տարի։ Չնայած 16 տարի միասին լինելուն՝ զույգը դեռ չի ցանկանում երեխա ունենալ։ Կայքի հետ զրույցում Նառան անկեղծորեն խոսել է երեխա չունենալու պատճառների, ընտանեկան կյանքի և ոչ միայն այդ ամենի մասին։

-Նառա, Ձեր հարաբերություններում ի՞նչ տեղ ունի խանդը։ Հովոն, կարծես թե, խանդոտ չէ, իսկ դո՞ւ։

-Ես առիթ չեմ տալիս, որ խանդի։ Արդեն 16 տարի է՝ միասին ենք և այնքան լավ ենք իրար ճանաչում, վստահում, որ խանդն անիմաստ է, թեև լինում են նաև դեպքեր, երբ առանց առիթի խանդի թեմա է բացվում։

Ես  այդքան խանդոտ չեմ, որքան եսասեր եմ։ Այն, ինչ իմն է, իմն է։ Հովոյի դեպքում ես վստահ եմ, որ չունեմ մրցակից, որովհետև իրեն շատ լավ եմ ճանաչում։ Կարծում եմ՝ եթե այդ վստահությունը չլիներ, անիմաստ կլիներ կյանքն էլ, սերն էլ։ Հովոն էլ իմ հանդեպ ունի նույն վստահությունը։ Եթե դա չլիներ, ես հիմա չէի լինի էկրաններին։ Երբ ես հայտնվեցի TV-ում, իմ անձի հանդեպ ուշադրությունը մեծացավ նաև հակառակ սեռի կողմից։ Երբ փողոցում ինչ-որ տղա մոտենում է, որ նկարվենք, Հովոն չի սրտնեղում, նույնիսկ ծիծաղում է։ Եթե ինքն այդ վստահությունը չունենար, ես հաստատ էկրաներին չէի լինի, որովհետև Հովոն հայ «ավանդական» տղամարդ է։

-Քո կողքին դժվար է հայ «ավանդական» տղամարդ մնալը։

-Դե պատկերացրու՝ տարիների ընթացքում ինչքան եմ փոխել։ Իրականում իմ բնավորությունից ելնելով Հովոն շատ է փոխվել, որովհետև գիտի՝ եթե մի բան իմ սրտով չլինի, ես կլացեմ ։)

-Դժվար չէ՞ քեզ հետ ապրելը, կարծես, կամակոր երեխա լինես։

-Շատ դժվար է, որովհետև իսկապես այդպես է, բայց մեր հարաբերություններում շատ մեծ նշանակություն ունի այն փաստը, որ մենք միասին ենք մեծացել։ Ես 17 տարեկան էի, երբ ծանոթացա Հովոյի հետ։ Մանկուց վախկոտ եմ եղել, իսկ այն տարիքում, երբ պիտի ձևավորվեր իմ ինքնուրույնությունը, Հովոն հայտնվեց իմ կյանքում ու թույլ չտվեց դա, քանի որ շատ հոգատար է։

Առհասարակ, ես մանկուց էլ պրոբլեմատիկ երեխա եմ եղել, որովհետև նորմալ չէ, որ, օրինակ, անձրևի ժամանակ երեխան վախից լացի։

-Փորձե՞լ ես հոգեբանի մոտ գնալ։

-Հա, իհարկե։ Մենք տարբեր մեթոդների ենք դիմել. և՛ հոգեբանի մոտ եմ գնացել, և՛ վախ չափելու, և՛ այլ տարբերակներ, սակայն անօգուտ է։ Դա շատ վատ բան է և մինչև հիմա խագարում է ինձ։ Հիմա արդեն անձրևի ժամանակ չեմ լացում, բայց ինչ ուզում է լինի, տանից դուրս չեմ գա։ Երբեք չեմ գնա գերեզմաններ։ Հիվանդանոց էլ չէի գնում, քանի որ բժիշկներից վախենում եմ։ «Դժվար ապրուստի» նկարահանումների ժամանակ սովորեցի գնալ հիվանդանոց, որովհետև նկարահանումների մեծ մասն այնտեղ էին։ Տարիքի հետ մի քիչ անցնում է այդ վախը, սակայն չի անցնում։

-Իր հետ է՞լ է դժվար։

-Իհարկե։ Յուրաքանչյուր մարդու հետ էլ բարդ է, ուղղակի տարիների ընթացքում ըմբռնում ես իր բնավորությունը ու սկսում թեթև նայել այդ ամենին։

-Դու իշխող բնավորություն չունես, սակայն ձեր հարաբերություններում, կարծես թե, դոմինանտը դու ես։

- Հովոն ավելի զիջող է։ Երևի այդպես է, որովհետև չեմ անում այնպիսի բան, որ Հովոն խանդի։ Ես մենակ չեմ գնում ժամանցի վայրեր, իհարկե, եթե հատուկ աղջկական հավաքույթ չէ, ամեն բան Հովոյի հետ եմ անում։ Ինձ ճանաչողները գիտեն, որ ես շատ ավանդապաշտ եմ՝ «տան աղջիկ»։ Եթե այնպիսի բաներ անեմ, որ իրեն դուր չեն գալիս, բնականաբար, կխանդի, խնդիր կլինի։ Եթե գիտես, որ ամուսինդ մի բան չի սիրում, պիտի չանես։ Ես 15-16 տարեկան չեմ, որ անեմ այն, ինչ կուզեմ ու չմտածեմ՝ դա  իրեն դուր կգա՞, թե՞ ոչ։ Ես էլ եմ զիջումների գնում, դա հասկանալով, նա էլ է զիջուների գնում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին