▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1-ից հրաժարվում են արձագանքել Լուլուի ու Ժակի «մեղադրանքներին»

Life.panorama.am-ը գրում է.

Հանրային հեռուստաընկերությամբ տարիներ առաջ ցուցադրվող և շուտով կրկին հեռարձակվեիք «Բենեֆիս» նախագծի վերաթողարկումը բուռն քննարկման թեմա է դարձել: Հաղորդման հեղինակային իրավունքը պատկանում է հաղորդավար Ժակին, ում Հ1-ից անգամ չեն զգուշացրել, որ իր հեղինակած հաղորդումը նոր ենթաշրջանում դարձյալ եթեր է վերադառնալու:

Թեմայի վերաբերյալ  պարզաբանում ստանալու նպատակով կայքը կապ հաստատեց Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուի հետ, ով տրամադրեց հետևյալ պարզաբանումը. «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հետամուտ է իր հեռուստադիտողի կողմից սիրված և առավել դրական արձագանք գտած նախագծերի շարունակությանը և բարի ավանդույթների վերականգնմանը։ «Բենեֆիս» հաղորդաշարը պատկանում է հենց այդպիսի հաղորդումների թվին և ինչպես այն հաղորդումներն ու գեղարվեստական ֆիլմերը, որոնք նկարահանվել են տարիներ առաջ Հանրային հեռուստաընկերության կողմից և մինչ այսօր ներկայացվում են մեր եթերում, այնպես էլ այս նախագիծը նոր  ենթաշրջանում կմեկնարկի նոր ձևաչափով ու մոտեցմամբ:

Նախագծի շրջանակում հայ երգիչ-երգչուհիները կներկայանան իրենց սիրված երգերով և կատարումներով, անդրադարձ կկատարվի արտիստների ինչպես ստեղծագործական, այնպես էլ անձնական գործունեությանը: Հաղորդումը հնարավորություն կտա հեռուստադիտողին ծանոթանալու հայ կատարողների անցած ուղուն, ինչպես նաև ապագա անելիքներին, այն ամենին, ինչը սովորաբար մնում է կուլիսների հետևում։ Հեռուստադիտողը կկարողանա գնահատել այն սեպտեմբերից:  Ծրագիրը կվարի Առաջին ալիքի հաղորդավար Ավետ Բարսեղյանը»:

Հեռուստաընկերությունից հրաժարվեցին անդրադառնալ նախագծի հետ կապված հաղորդավարներ Լուսինե Բադալյանի  (Լուլու) ու Ժակի մեկնաբանություններին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Արդյո՞ք Ժակը պատրաստվում է հեղինակային իրավունքներ պահանջել Հանրայինից

Մինչև վերջերս դիմել ենք Հանրայինին, բայց միշտ մերժվել ենք… Լուսինե Բադալյանը վիրավորված է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին