▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզեցի, որ «գլամուռնի» կյանքով ապրած եմ, ու ինձ շատերը չեն սիրում. Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը ֆեյսբույքան իր էջում անդրադարձել է իր գրառման հետևանքով իր հասցեին ուղղված քննադատություններին` գրելով.

«Երեկ որոշեցի վրդովմունքս արտահայտել, պատմություն դառավ: Լրատվականները միանգամից տարածեցին, հասավ մինչև թշնամի, նրանք էլ օգտվեցին առիթից թարգմանեցին ու տեղադրեցին իրենց կայքերում: Դե մերոնք էլ հո անմասն չէ՞ին մնա, բռնեցին ու սկսեցին էդ ոչխարների կայքերի հղումները տեղադրել, թե բա տեսեք Արտյոմի գրածը հասավ ադրբեջան, ու երջանիկ են, գտել են է՜՜՜ , տեսեք Արտյոմը դավաճանա

Երկար-բարակ չեմ խոսա: Ոչ մեկին չեմ մեղադրի, երևի ինքս եմ մեղավոր,որ մտածեցի կարելիա հոգևիճակովս ՄԱՐԴԿԱՆՑ հետ կիսվել: Բայց հասկացա,որ բոլորը չարացած են,կապ չունի ինչ ես գրել, միևնույնա մեղադրելու են ու փորձեն քո մեջ էլ մի քիչ թշնամի ման գան: Հա մեկ էլ պարզեցի,որ ես «գլամուռնի» կյանքով ապրած եմ, ու ինձ շատերը չեն սիրում: Դա ճիշտն ասած բացահայտում էր: 

Հ.Գ. Ամեն դեպքում մնում եմ այն կարծիքին,որ էս ժողովրդին էս վիճակին հասցնողները , իրենց ցինիզմով և անգրագիտությամբ երկիրը էս օրվան հասցնողները, մի օր իրենց խստագույն պատիժը կրելու են: 
Աստված բոլորիդ պահապան լինի»: 

Կարդացեք նաև` Հաշիվը 1:1 է, կամ ինչպես Արտյոմ Հակոբյանի բողոքը հայտնվեց ադրբեջանական մամուլում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին