▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իվետա Եդիգարյանը՝ ամառային հանգստի և Արփինե Բեկջանյանի հետ լուսանկարների քննադատության մասին

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի եւ երգչուհի Իվետա Եդիգարյանն օրերս է վերադարձել հանգստից, իսկ այսօր տպավորություններով կիսվել է կայքի հետ:

Իվետան ամառային արձակուրդներն անցկացրել է Վրաստանի ծովափնյա քաղաք Քոբուլեթիում՝ դստեր, մտերիմ ընկերուհու եւ երգչուհի Արփինե Բեկջանյանի ընտանիքի հետ միասին:

«Ինձ համար հանգստի համար կա երեք նախապայման՝ ծով, արեւ ու լավ շրջապատ. այս երեք նախապայմաններն էլ առկա էին իմ այս տարվա հանգստյան օրերին, թեեւ մի գաղտնիք բացեմ՝ ծովում միայնակ էլ կարող եմ հանգստանալ: Հիմա, երբ հետ եմ եկել, վստահաբար կարող եմ ասել ստաված հագիստ էր, շատ ջերմ մթնոլորտ, քանի որ ընտանիքներով էինք»,- նշեց դերասանուհին ու շարունակեց.

«Հաճելի էր նաեւ այն փաստը, որ Քոբուլեթիում շատ հայկական ռեստորաններ կային, ուր մենք մեզ կարծես թե տանն էինք զգում: Առաջին օրը այդ ռեստորաններից մեկում մեզ համար երգեց Արփինեի ամուսինն՝ Արման Էլբերտը: Իսկապես շատ լավ ժամանակ անցկացրինք»:

Իվետա Եդիգարյանի խոսքով՝ նա պասիվ հանգստի սիրահար է, այս նախընտրության համար դերասանուհին իր պատճառներն ունի.

«Ես ողջ տարին աշխատում եմ, ամեն օր երգում եմ ռեստորաններում ու ակումբներում, պարբերաբար նկարահանվնում եմ տարբեր նախագծերում, մասնագիտությունից ելնելով՝ հաճախ եմ մասնակցում երեկույթների, փարթիների, այնպես որ նախընտրում եմ տարվա մեջ գոնե մի քանի օր պարզապես հանգստանալ: Իհարկե, ինչպես ամեն տարի, այս տարի եւս հանգստի ընթացքում մասնակցեցինք տարբեր խնջույքների, սակայն հնարավորինս ձգտեցի պասիվ հանգիստ ապահովել ինքս ինձ համար,- նշեց նա ու հավելեց,- ցերեկը լողում էինք ծովում, իսկ երեկոյան ես կարող էի ժամերով նստել ծովի ափին ու ջրի ձայնի ներքո իսկապես վայելել հանգիստս»:

Անդրադառնալով իր եւ Արփինե Բեկջանյանի՝ հանգստի ընթացքում հրապարակած լուսանկարենրին, որոնք բուռն քննարկումների արժանացան՝ դերասնուհին նկատեց.

«Մենք գնացել էինք հանգստանալու ու պարզապես ինքներս մեզ համար լուսանկարվել ենք եւ դրանք հրապարակել «Instagram»-ի մեր էջում՝ այդպիսով մեր հանգստի ուրախ դրվագներով կիսվելով մեր ընկերների հետ: Ինձ հուզել էր այն փաստը, որ սխալ վերնագրերով էր համացանցում տարածվել մեր լուսանկարները: Բնականաբար, եթե գնացել էինք ծովափ, պետք է լողազգեստներով լինեինք, իսկ լողազգեստի համար ասել ավելի քան բաց կամ կիսամերկ ու նման այլ որակումներ, ըստ իս՝ չի կարելի: Ես կարծում եմ՝ լուսանկարներն էլ չափի մեջ էին ու նման քննարկումներն ուղղակի անտեղի էին: Ինձ ճանաչողները գիտեն, որ սիրում եմ ստվերում մնալ, անգամ իմ սոցիալական էջերում եմ քիչ լուսանկարներ տեղադրում, որպեսզի անընդհատ չհնչի անունս, երբեք ինքս ինձ PR չեմ անում»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին