▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ համար կարևորն այն է, որ լինեմ գլխավոր դերում. Ալեքսանդր Բաբասյան

BlogNews.am-ը գրում է. Դերասան Ալեքսանդր Բաբասյանն այժմ նկարահանվում է «ATV» հեռուստաընկերության «Կայարան» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է հակահերոսին ու սիրային եռանկյունու մեջ է հայտնվում գլխավոր հերոսների՝ Վարուժան Մարգարյանի և Քրիստինե Կույումչյանի կերպարների հետ։ Կայքն Ալեքսանդրի հետ զրուցել է առաջին անգամ բացասական հերոսի մարմնավորելու, կերպարի առանձնահատկությունների, դերասանական փառասիրության  և ոչ միայն այդ ամենի մասին։

- Ալեքսանդր, մինչ այս նկարահանվում էիր 2 սերիալում, սակայն քո կերպարային գծերն անսպասելի ավարտվեցին։  Ինչո՞վ «Կայարանը» հետաքրքրեց քեզ, որ կիսատ թողեցիր մյուս դերերդ։

- Դերս կիսատ եմ թողել միայն  այն պատճառով, որ սկզբում ինձ խոստացել էին գլխավոր դեր։ Որոշ ժամանակ նկարահանվելուց հետո հասկացա, որ դերս գլխավոր չէ։ Համագործակցությունը չստացվեց զուտ այդ պատճառով։ Ես այնտեղից դուրս եմ եկել, նոր եմ որոշել նկարահանվել «Կայարանում», որովհետև դերը գլխավոր է և շատ լավը։ Կարծում եմ՝ դեռ զարգացումներ կունենա, և վստահ եմ, որ կսիրվի։ Սերիալը շատ հետաքրքիր է ինձ համար։ Մի քանի սերիա է եթեր գնացել, կարծում եմ՝ բավականին ձգող հատկություն ունի։

- Այսինքն՝ ունես դերասանական փառասիրություն, որ պետք է միայն գլխավոր դերեր խաղաս։

- Ես բազմիցս նշել եմ, որ ինձ համար կարևորն այն է, որ ես լինեմ գլխավոր դերում, լինեմ առաջինը, սիրված։ Ինձ համար դա է կարևորը, իսկ «վատ» կամ «լավ» դեր հասկացությունը երկրորդական է։ Ես կխաղամ ինձ դուր եկած բոլոր դերերը, նույնիսկ հոնորարի մասին չեմ մտածի, բայց պիտի լինեմ առաջինը, որովհետև ես տեսակով եմ այդպիսին։ Որ բնագավառ էլ մտնում եմ, սիրում եմ լինել առաջինը։ Նույնիսկ բացասական խոսակցությունների շրջանակներում է այդպես։

 

- Քեզ հետ բարդ չէ՞։

- Չէ, ընդհանրապես։ Ես 34 տարեկան եմ, միշտ ուզել եմ՝ էդպես լինի, ու ինձ մոտ ստացվել է, կարելի է ասել, դարձել է բնավորություն։ Կարծում եմ՝ դա նաև առավելություն է։ Բարդ չէ, որովհետև դա դարձել է Ալեքսանդր Բաբասյանի տեսակը։

- Էգոիզմի դրսևորում չէ՞։

- Միգուցե։ Չեմ բացառում։ Ես չեմ պնդում, որ դա իմ բնավորության ամենալավ գիծն է, սակայն ես դա որպես առավելություն եմ ընկալում։ Ամեն մարդու հարիր չէ լինել առաջինը կամ ձգտել լինել առաջինը ցանկացած բնագավառում, մարդը ծնվում է նման հոգեբանությամբ, ոչ թե դառնում այդպիսին։

- Ի՞նչ ես կարծում, քեզ հաջողվե՞լ է դերասանական ոլորտում առաջատար լինել Հայաստանում։

- Դերասանական ոլորտում միգուցե և չի հաջողվել, որովհետև ինձանից շատ լավ դերասաններ կան, բայց ես սիրում եմ լինել առաջինը թեկուզ սիրված դերասանների  մեջ։ Կարծում եմ՝ ձգտումը մարդուց չեն կարող խլել, դա տեսակ է։ Եթե մարդը ձգտում է մի բանի հասնել, հաստատ կհասնի։

 

- Ալեքսանդր, դու հաճախ հրաժարվել ես բացասական դեր խաղալուց։ Ի՞նչը ստիպեց, որ այս անգամ համաձայնես։

- Երբ առաջարկը ստացա, միանգամից համաձայնեցի, որովհետև պատկերացրի՝ ինչի մասին է խոսքը։ Ուզում  եմ այս անգամ լինել այնպիսին, ինչպիսին սերիալներում նկարահանվելու 7 տարիների ընթացքում հեռուստադիտողն ինձ չի տեսել։

Կարծում եմ՝ բացասական դեր խաղալն ամենադժվարն է։ Ես ուզում եմ այլ ձևով խաղալ դաժան կերպար՝ ոչ թե դեմքի ծամածռություններով, այլ աչքերի արտահայտությամբ։ Ուզում եմ տարբերվել մյուսներից։ Սա ինձ համար կլինի նոր մոտեցում։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին