▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարիկ Մարտիրոսյան. «Մխիթարյանը հայկական սպորտի հերոսն է»

vivaronews.am-ը գրում է. Հայտնի հայ շոումեն Գարիկ Մարտիրոսյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին.

«Եթե Մխիթարյանը հաղթի Անգլիայի առաջնությունը, ես ուրախ կլինեմ նրա համար։ Ես ողջ կյանքս երկրպագել եմ «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ հիմա Մխիթարյանը ևս տեղափոխվել է «ՄՅՈՒ»։ Իմ պաշտամունքի երկու օբյեկտները միախառնվել են։ Ես ուրախանում եմ, երբ նա հաղթում է։ Նա հայկական սպորտի հերոսն է, և մենք բոլորս փորձում ենք հավասարվել նրան»,-ասել է Մարտիրոսյանը «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ժամանակ։

Հիշեցնենք, որ Գարիկ Մարտիրոսյանը խոստացել էր սափրել գլուխը, եթե Մխիթարյանը գոլի հեղինակ դառնա ԱՊԼ-ում, և պահել էր իր խոստումը։

 

Անգլիայի Պրեմիեր լիգա. 24-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ուոտֆորդ» հանդիպումը ԱՅՍՏԵՂ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին