▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ տեղի կունենար, եթե Մայան տարվա մեջ մի քանի անգամ հանգստի գնար. պատասխանը մեկն է՝ Մայայասպամ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Այս օրերին գեղեցկուհի բիզնեսմեն և Սոֆիա Պողոսյանի քույրը՝ Մայա Պողոսյանը իր հանգիստն են անցկացնում Բալիում։
Կարճ հանգստի ընթացքում նրան հետևողները կարող էին պարզ հասկանալ, թե ինչով է նա զբաղվում, ինչ է անում, ինչ հագուստ է հետը վերցրել հանգստավայր։ Նրա լուսանկարների առատությունից նույնիսկ կարող էիք հասկանալ, թե ինչքան փող է ծախսում հանգստավայրում։

Մայան նաև հասցրեց հրապարակել մերկ տեսանյութ՝ նմանակելով Նազենի Հովհաննիսյանին։

Այս ամենը տեսնելուց հետո մեկ հարց է առաջանում՝ ի՞նչ տեղի կունենար, եթե Մայան տարվա մեջ մի քանի անգամ հանգստի գնար։ Երևի պատասխանը մեկն էր՝ Մայայասպամ։ Իհարկե, տրամաբանական է նման գեղեցկուհու լուսանկարների /այն էլ կարճ շորտերով/ հանդեպ լրատվականների ուշադրությունը և այդ նույն տրամաբանությամբ, եթե Մայան երեք անգամ մեկներ հանգստի ապա օրը լրատվականների համար կբացվեր. «Մայա Պողոսյանը կարճ շորտով ցուցարդել է իր գեղեցիկ կազմվածքը» վերնագրով և կավարտվեր. «Ինչպես է Մայան պառկում քնելու» կամ «Ինչպես է Մայան մաքրում ատամները /տեսանյութ/» վերնագրով։

Ուրեմն կարելի է շնորհակալ լինել գեղեցկուհուն, որ նա մեզ խնայում է և տարվա մեջ մեկ անգամ է մեկնում հանգստի։

Հեղինակ՝ Կռիս /Boomnews.am/

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին