▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի ձայն 4» նախագծից ամենաշատ օգուտը ստացան Նունե Եսայանն ու իր PR թիմը

Boomnews.am-ը գրում է. Նունե Եսայանի մասին ամենամեծ լրատվական «սպամը» եղել է այն ժամանակ, երբ վերջին անգամ տեղի ունեցավ իր մենահամերգը Հանրապետության հրապարակում։ Այդ իրադարձությունից հետո Նունե Եսայանը հիշվում կամ ասոցացվում է միայն «Նունեն ո՞նցա, Նունեն» արտահայտությունից հետո։

Կայքը ներկայացնում է, թե ինչպես է փոխվել Նունեի հանրային կյանքը՝ «Հայաստանի ձայն 4» նախագծի ժյուրիի անդամ լինելուց հետո։

Կարելի է նշել, որ հենց այդ նախագիծը բոլորին հիշեցնել տվեց Նունե Եսայանի մասին։ Երգչուհու, ով միշտ քիչ է հայտնվել լրատվականների ուշադրության կենտրոնում։ Նախագծի առաջին օրվանից սկսած Նունեի ու Ավոյի ինստագրամում բում եղավ. նրանք հրապարակեցին իրենց ընտանեկան լուսանկարը, որը շատ արագ տարածվեց ինչպես համացանցում այդպես էլ լրատվականներով։ Այնուհետ, մեկը մյուսի հետևից Նունեն սկսեց հարցազրույցնել տալ՝ պատմելով իր ու նախագծի մասին։

«Հայաստանի ձայն 4-»-ի կույր լսումների ժամանակ արդեն Նունե դարձավ քննարկման թեմա... Իր ու Արամեի 30 տարվա մասին ոչ հաճելի շփումը հանգեցրեց նրան, որ նյութեր հրապարակվեցին ժյուրի այդ երկու անդամի վեճի մասին։ 

Իսկ բոլորովին վերջերս նա նորից հայտնվեց մեր ուշադրության կենտրոնում, բայց այս անգամ իր ու Սոֆիի ոչ հաճելի բանավեճից հետո։ Այս թեման նույնպես մեծ արձագանք ստացավ։ Իսկ նախագծից ամբողջական PR օգուտ ստանալու համար երգչուհին իրեն որպես օգնական ընտրեց հաղորդավարուհի ու դերասանուհի ամուսնուն։

Այսքանից հետո կարելի է նշել միայն, որ նախագծից ամենաշատ օգուտ ստացավ Նունե Եսայանը ու իր PR թիմը։ Իսկ նախագիծը նունեի հանրային կյանքում աննկարագրելի աշխություն մտցրեց։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին