▲ Դեպի վեր

Կիրակի, 13.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Կովերին կարելի է տարազ հագնել, Շպռոտին՝ ոչ

Վերջերս  համացանցում քննարկումների լայն առիթ դարձավ քաղաքում հայտնված տարազով կովի պաստառը: ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Շպռոտը Instagram-ի իր էջում նույնպես  անդրադարձել է թեմային` մասնավորապես գրելով հետևյալը.  

«Wow, փաստորեն միայն ՇՊՌՕՏ-ին չի կարելի տարազ հագնել, մեր կովերին կարելի է»:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Շպռոտի Eric Shane-ի համատեղ «Գարուն եկավ» երգի տեսահոլովակը քննադատությունների կիզակետում հայտվեց: Քննադատությունները կապված էին թե՛ նրա արտաքինի, թե՛ երգի` շատերի պնդմամբ անիմաստ խոսքերի, թե՛ տեսահոլովակում ոչ պատշաճ ձևով հայկական տարազը ներկայացնելու հետ: Իր հերթին երգչուհին պատասխանել էր իր հասցեին հնչած քննադատություններին.

«Ինձ համար մարդու հոգին ամենամեծ արժեքն է։ Իսկ տարազը ձեր հոգին չի փրկի։ Մշակույթը նոր սերունդն է ստեղծում, մեռելներին հանգիստ թողեք։ Միայն Աստված ինձ կարա դատի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին