▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիանա Գրիգորյանը` Ռոզա Ֆիլբերգի հետ կոնֆլիկտի և «Նռան հատիկ»-ի` մշտապես քննարկումների կենտրոնում լինելու մասին

«Առաջին անգամ եմ լսում: Իհարկե, նման բան չկա»,- այս մասին Asekose.am-ի  հետ զրույցում ասաց սցենարիստ Դիանա Գրիգորյանը` անդրադառնալով համացանցում տարածում գտած տեղեկությանը: Boomnews.am-ը կայքն ավելի վաղ գրել էր, որ «Նռան հատիկի» գլխավոր դերակատարուհին՝ Ռոզա Ֆիլբերգն արդեն մեկ շաբաթ չի ներկայանում նկարահանումներին, և նրա ու սերիալի ստեղծագործական անձնակազմի միջև կոնֆլիկտ է եղել: Պատճառը եղել է այն, որ Ռոզան չի ցանկացել նկարահանվել ընտրված տարածքում ու նշել է, որ այդ տարածքում ինքն իրեն անհարմար է զգում և չի կարող մի քանի օր շարունակ նկարահանվել։

Մեզ հետ զրույցի ընթացքում Դիանան անդրադարձավ նաև այն ասեկոսեներին, ըստ որոնց` նա առողջական խնդիրներ ունի և որոշել է դադարեցնել սերիալի սցենարական աշխատանքները:

«Ես առողջական որևէ խնդիր չունեմ, ես բավական առողջ եմ: Բոլոր այն մարդիկ, ում հետաքրքրում է իմ առողջությունը, թող հանգիստ լինեն, ես բոլորովին խնդիր չունեմ»:

Այն դիտարկմանը, որ «Նռան հատիկ» սերիալը միշտ քննարկումների և քննադատությունների կենտրոնում է, որ համացանցում պարբերաբար բացասական հրապարակումներ են հայտնվում սերիալի և նրա հերոսների հետ կապված, Դիանան նշեց, որ դա խոսում է սերիալի ռեյթինգային լինելու մասին:

«Պատճառն այն է, որ սերիալը շատ են դիտում: Ինչ-որ երևույթի նկատմամբ հետաքրքրությունը պետք է մեծ լինի, որ դրա նկատմամբ ինչ-որ հետաքրքիր, տարօրինակ, իրականությանը ոչ համապատասխանող բաներ են տարածվում: Եթե այդ երևույթը հետաքրքրիր չէ, մարդիկ ինչ-որ ձևով չեն անդրադառնա դրան, իսկ եթե հետաքրքիր է, սկսում են լարել երևակայությունը, սկսում են հետաքրքրվել, հետաքրքրվում են և սխալ տեղեկություն են ստանում, հետաքրքրվում են և ճիշտ տեղեկություն են ստանում»- Asekose.am-ի հետ զրույցում նշեց սցենարիստ Դիանա Գրիգորյանը:

Հեղինակ` Ա. Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին