▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսեք թե ինչ լուսանկարներ է հրապարակում Տիգրան Մնացականյանի նախկին սիրելին իրենց բաժանումից հետո

 

Most.am-ը գրում է. Վերջին շրջանում համացանցում մեծ աղմուկ հանեց դերասան Տիգրան Մնացականյանի և 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանի սիրավեպը։ Սակայն նրանց սերը երկար չտևեց և զույգը բաժանվեց։ Նրանք հեռացրեցին համատեղ լուսանկերները սոց կայքերի էջերից։ Ձեզ ենք ներկայացնում դերասանի նախկին սիրելիի հրապարակած լուսանկարները նրանց բաժանումից հետո։ Նկարներից մեկում Մարիամը հարսի զգեստով է և հարց է առաջացնում՝ արդյո՞ք նա ամուսնացել է արդեն։     

Ամբողջական հոդվածը` այստեղ

Հիշեցնենք, որ Տիգրան Մնացականյան-Մարիամ Հովհաննիսյան զույգի պատմությունը նախորդ տարեվերջի ամենաքննարկված և քննադատված թեմաներից էր: Զույգի միջև 21 տարվա տարիքային տարբերությունն կար, ինչը համացանցային օգտատերերի շրջանում բուռն քննադատությունների ալիք բարձրացրեց: Այդ շրջանում Մարիամն ու Տիգրանն իրենք իսկ «կրակի վրա յուղ էին լցնում»` պարբերաբար հարցազրույցներ տալով և բացահայտելով իրենց` թերևս հայկական իրականությանը խորթ պատմության թաքուն կողմերը:  «Մենք սկսեցինք միասին լինել, երբ ինքը բաժանվեց, սակայն իր սիրահարվածությունը կար դեռ այն ժամանակ, երբ ինքն ու կինը միասին էին: Մեր միջև եղել է սեր և եղել է ժամանակահատված, երբ ինքը պետք է կարողանար բաժանման հարցերը լուծել։ Ես մեղավոր չեմ եղել, իրենք միմյանց չեն հասկացել, Տիգրանը  չի սիրել իր կնոջը»,-հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր Մարիամը, իսկ Տիգրանը, կարծես թե ոչ լիարժեք համարելով սիրելիի հայտարարությունը, իր հերթին անկեղծացել էր. «Ամուսնալուծության պատճառը ես էի, իմ նոր սերը: Շատ եմ ցավեցրել Լիանային»:

Սակայն իրավիճակն ավելի սրվեց, երբ պարզ դարձավ, որ զույգի հարաբարերությունները սկսվել են շատ ավելի վաղ, երբ Մարիամն ընդամենը 15 տարեկան էր:

Հավելենք նաև, որ Տիգրանն ու Մարիամը հայտարարել էին, որ պատրաստվում են այս տարվա փետրվարի 14-ին`Մարիամի ծննդյան օրն օրինականացնեն իրենց հարաբերություններն ու պաշտոնապես ամուսնանան: Սակայն, հարսանիքը չկայացավ, Մարիամը մեկնեց երկրից, իսկ Տիգրանն իր ֆեյսբուքյան էջից հեռացրեց Մարիամի հետ բոլոր լուսանկարները, ինչն էլ ասեկոսեների տեղիք տվեց, որ զույգը բաժանվել է:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին