▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Մնացականյանը միացել է նախկին կնոջ հետ, սակայն, կարծես, 19-ամյա Մարիամից չի բաժանվել

Դերասան Տիգրան Մնացականյանի անձնական կյանքը շարունակում է մնալ համացանցային օգտատերերի ուշադրության կենտրոնում: Քննադատություններն ու քննարկումները շարունակվում են` չնայած այն բանին, որ անձամբ դերասանը և նրա 2 սերերը` նախկին կինը և 19-ամյա Մարիամը, շարունակում են լռել` չպարզաբանելով որևէ բան:

Սակայն պարզ է դարձել, որ Տիգրան Մնացականյանը միավորվել է նախկին կնոջ` Լիանա Առաքելյանի հետ: Այս մասին վկայում են Լիանայի ֆեյսբուքյան էջի լուսանկարները, որոնցում առաջին հայացքից երևում է հաշտ ու համերաշխ ընտանիք, ավելին` լուսանկարներին կից Լիանան նշել է, որ իրեն սիրահարված է զգում (feeling loved): Լուսանկարների մեկնաբանություններում բոլորը իրենց ուրախությունն են հայտնում զույգի վերամիավորման համար` նրանց հարատև երջանկություն մաղթելով:

«Տա Աստված, որ էլ ոչ մի չնչին երևույթ չխանգարի Ձեր երջանկությանը», «Լիանա, ջան, շատ ուրապ եմ, թող էլ երբեք նման բան չլինի», «Քո բարությունը սահման չունի, թող չար մարդիկ հեռու մնան քեզնից», «Կյանքում լինում են պահեր, երբ քեզ դավաճանված ես զգում, բայց երբ սիրահարվում ես, ցանկանում ես վայելել այդ ժամանակը, հասկացեք և հարգեք միմյանց»… Նմանատիպ բազմաթիվ մեկնաբանություններ կարելի է տեսնել Լիանայի էջում, որոնք ապացույցն են այն բանի, որ Լիանան ներել է ամուսնու դավաճանությունը, ավելին` բարի մաղթանքներին պատասխանում է հետևյալ կերպ. «Աստված բոլոր սիրող զույգերին ու բոլոր սիրով ստեղծված ընտանիքներին պահապան»:

Հատկանշականն այն է, սակայն, որ 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանը դեռ շարունակում է ամուսնացածի կարգավիճակը պահել ֆեյսբուքյան իր էջում, պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում Instagram-ի story հատվածում, որոնցից մեկը ` հենց այս Մարտի 8-ին, ավելին` Մարիամը ներկայանում է Մնացականյան ազգանունով: Բացի դրանից, նա նաև հարսանեկան զգեստով լուսանկար էր հրապարակել, որի մեկնաբանություններում բոլորը շնորհավորում էին նրան` ամուսնության կապակցությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Asekose.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր և Տիգրանի բաժանության լուրերին, Մարիամն ասել էր. «Ես ոչ մի մեկնաբանություն չեմ ցանկանում թողնել: Ձեզ երջանկություն»:

Թե սիրային այս եռանկյունու հետ կապված դեռ ինչ պատմություններ ի հայտ կգան, դժվար է ասել…

Image may contain: 3 people, people smiling, indoor

Image may contain: 3 people, people smiling, people standing

Հիշեցնենք, որ Տիգրան Մնացականյան-Մարիամ Հովհաննիսյան զույգի պատմությունը նախորդ տարեվերջի ամենաքննարկված և քննադատված թեմաներից էր: Զույգի միջև 21 տարվա տարիքային տարբերությունն կար, ինչը համացանցային օգտատերերի շրջանում բուռն քննադատությունների ալիք բարձրացրեց: Այդ շրջանում Մարիամն ու Տիգրանն իրենք իսկ «կրակի վրա յուղ էին լցնում»` պարբերաբար հարցազրույցներ տալով և բացահայտելով իրենց` թերևս հայկական իրականությանը խորթ պատմության թաքուն կողմերը:  «Մենք սկսեցինք միասին լինել, երբ ինքը բաժանվեց, սակայն իր սիրահարվածությունը կար դեռ այն ժամանակ, երբ ինքն ու կինը միասին էին: Մեր միջև եղել է սեր և եղել է ժամանակահատված, երբ ինքը պետք է կարողանար բաժանման հարցերը լուծել։ Ես մեղավոր չեմ եղել, իրենք միմյանց չեն հասկացել, Տիգրանը  չի սիրել իր կնոջը»,-հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր Մարիամը, իսկ Տիգրանը, կարծես թե ոչ լիարժեք համարելով սիրելիի հայտարարությունը, իր հերթին անկեղծացել էր. «Ամուսնալուծության պատճառը ես էի, իմ նոր սերը: Շատ եմ ցավեցրել Լիանային»: Սակայն իրավիճակն ավելի սրվեց, երբ պարզ դարձավ, որ զույգի հարաբարերությունները սկսվել են շատ ավելի վաղ, երբ Մարիամն ընդամենը 15 տարեկան էր:

Հեղինակ`Ա. Մաթևոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին